4770 դիտում
19:40 09-05-2015
«Բորուսիա»-«Հերտա»՝ 2:0. Մխիթարյանը դարձավ երկու գոլային փոխանցման հեղինակ
Գերմանիայի Բունդեսլիգայի 32-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիան» սեփական հարկի տակ 2:0 հաշվով հաղթեց Բեռլինի «Հերտային»:
«Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը առանց փոխարինման մասնակցեց հանդիպմանն և հենց նրա փոխանցումներից հետո դորտմունդցիները գրավեցին մրցակցի դարպասը: Նախ, հանդիպման 9-րդ րոպեին Մխիթարյանի փոխանցումից հետո աչքի ընկավ «Բորուսիայի» սերբ պաշտպան Նևեն Սուբոտիչը, իսկ 47-րդ րոպեին մեկ այլ պաշտպան՝ Էրիկ Դուրմը խփեց երկրորդ գնդակը:
Այս հաղթանակից հետո «Բորուսիան» վաստակեց 43 միավոր, շրջանցեց «Հոֆենհայմին», որը 1:3 հաշվով պարտվեց «Այնտրախտին» և այժմ «Վերդերի» հետ կիսում է 7-8-րդ հորիզոնականները: «Վերդերն» իր հանդիպումը «Հանովերի» հետ ավարտեց ոչ-ոքի՝ 1:1 հաշվով:
Տուրի կենտրոնական խաղում Մյոնխենգլադբախի «Բորուսիան» 3:0 հաշվով հաղթեց Լևերկուզենի «Բայերին»:
Խոշոր անակնկալի հեղինակ դարձավ «Աուգսբուրգը», որը Մյունխենում 1:0 հաշվով հաղթեց «Բավարիային»:
Գերմանիայի առաջնություն, 32-րդ տուր
«Բորուսիա Դ.» - «Հերտա»՝ 2։0
Սուբոտիչ, 9, Դուրմ, 47
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
2585 դիտում
20:21 22-03-2014
«Հաննովեր» - «Բորուսիա»`0:3. Մխիթարյանը` երկու գոլային փոխանցման հեղինակ. տեսանյութ
1523 դիտում
23:35 21-01-2014
«Դույսբուրգ» - «Բորուսիա». Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ
2428 դիտում
20:19 15-02-2014
«Բորուսիա» - «Այնտրախտ»`4:0. Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. տեսանյութ
Այս բաժնից
1747 դիտում
16:23 13-10-2024
ՀՖՖ-ն ներկայացրել է Ազգերի լիգայում Հայաստանի հավաքականի ամենափորձառու ֆուտբոլիստների ցանկը
1435 դիտում
15:59 13-10-2024
Արթուր Բետերբիևը դարձել է Ռոյ Ջոնսից հետո կիսածանր քաշային կարգում աշխարհի առաջին բացարձակ չեմպիոնը
1234 դիտում
12:29 13-10-2024
Էլինա Ավանեսյանը կմասնակցի Օսակայի WTA-250 մրցաշարին