211652_close_icon
views-count1789 դիտում article-date 22:32 22-03-2014

Դատախազությունը Սաակաշվիլիին հարցաքննության կանչելու ծրարը հանձնել է նրա մորը

Վրաստանի գլխավոր դատախազությունը Սաակաշվիլիին հարցաքննության կանչելու մասին ծրարը հանձնել է նրա մորը: Համաձայն դրա՝ Վրաաստանի նախկին նախագահը պարտավոր է մարտի 27-ին՝ ժամը 13:00-ին արտերկրից վերադառնալ Վրաստան՝ որպես վկա պատասխանելու մի շարք ծանր հանցագործությունների գործով դատախազության հարցերին: «Ես նման հարցերով չեմ խոսում որդուս հետ: Կարծում եմ, որ նա ինքը որոշում կընդունի»,-ասել է Ալասանիան: Ավելի վաղ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել էր, որ հարցաքննության չներկայանալու դեպքում Սաակաշվիլիի նկատմամբ հետախուզում կհայտարարվի:

Նմանատիպ նյութեր