Ռունիի հիանալի գոլը ապշեցրել է Բեքհեմին. տեսանյութ
Պրեմիեր լիգայի 31-րդ տուրի` [url=https://shamshyan.com/hy/article/1403222323528/]«Վեստ Հեմ» - «Մանչեսթեր Յունայթեդ»[/url] խաղի ժամանակ հյուրերի հարձակվող Ուեյն Ռունին յուրօրինակ գոլի հեղինակ է դարձել: Անգլիայի հավաքականի խաղացողը մոտ 45 մետր հեռավորությունից գնդակը «կախել» է մրցակցի դարպասը: Մարզադաշտի տրիբունայում ներկա է եղել անգլիական ֆուտբոլի լեգենդ Դևիդ Բեքհեմը, ով Ռունիի գոլից հետո չի թաքցրել իր ապշանքը: