6808 դիտում
23:56 28-12-2019
Բեքհեմին բռնացրել են տոնական կեղծ ընթրիք պատրաստելիս. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Անգլիայի հավաքականի նախկին խաղացող Դևիդ Բեքհեմը որոշել է երկրպագուներին ցույց տալ, որ նա ոչ միայն լավ ամուսին է և ընտանիքի հայր, այլ նաև՝ հաջող խոհարար: Իր ինստագրամում նա հրապարակել է տոնական տեսանյութ, որտեղ հպարտորեն կտրտում է իր ձեռքով պատրաստած տոնական հնդկահավը:
Երկրպագուները նախ ուշադրություն են դարձրել փողկապով կոստյումի վրա, որի վրա որևէ հետքեր չկային, թեպետ ֆուտբոլիստը տարբեր մթերքներ էր պատրաստում, իսկ հետո Բեքհեմի թիկունքում նկատել են շեֆ-խոհարարին: Վերջին անտարբեր հետևում էր, թե ինչպես է անգլիացին փորձում հնդկահավը կտորների բաժանել, որը, ինչպես ենթադրվում էր, ինքը չէր պատրաստել:
«Դա մասնավոր շեֆ-խոհարար է: Միանշանակ է, որ Բեքհեմը չէ ընթրիքը պատրաստել», սկսել էին սոցցանցերում գրել երկրպագուները:
Նորահայտ «խոհարարի» հասցեին քննադատության ալիք է բարձրացել և Բեքհեմը ստիպված է եղել ինստագրամից ջնջել տեսանյութը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
4754 դիտում
00:27 23-03-2014
Ռունիի հիանալի գոլը ապշեցրել է Բեքհեմին. տեսանյութ
10685 դիտում
13:43 26-05-2014
Տղամարդը պահանջում է կնոջից դուրս գալ մեքենայից, որտեղ «բռնացրել է» նրան ընկերոջ հետ. տեսանյութ
1061 դիտում
18:26 21-05-2015
Բռնեցին թմրամիջոց պատրաստելիս. տեսանյութ
Այս բաժնից
1408 դիտում
15:59 13-10-2024
Արթուր Բետերբիևը դարձել է Ռոյ Ջոնսից հետո կիսածանր քաշային կարգում աշխարհի առաջին բացարձակ չեմպիոնը
1210 դիտում
12:29 13-10-2024
Էլինա Ավանեսյանը կմասնակցի Օսակայի WTA-250 մրցաշարին
1774 դիտում
20:54 12-10-2024
Հարություն Հակոբկոխյանը հաղթանակով է մեկնարկել բռնցքամարտի Մ22 ԵԱ-ում