1489 դիտում
14:43 24-03-2014
Կատարվածը թուրքական պետության ոչ միայն հակասիրիական, այլև հակահայկական թշնամանքի հերթական բացահայտ դրսևորում է. Հայազն
Սիրիայում ահագնացող պատերազմը շարունակում է ավերել երկիրը՝ մեծ կորուստներ և զրկանքներ պատճառելով խաղաղ բնակչությանը: Անհանդուրժելի չափերի են հասնում նաև հայ համայնքի կորուստները, որը հերթական արհավիրքի է մատնվել հայաբնակ Քեսաբի բռնագրավման հետևանքով: Որպես ապստամբ ներկայացող՝ զինված ահաբեկչական խմբավորումները Քեսաբ են ներխուժել Թուրքիայի տարածքից` Անկարայի անմիջական ռազմական աջակցության ներքո: Ակնհայտ է, որ կատարվածը թուրքական պետության ոչ միայն հակասիրիական, այլև հակահայկական թշնամանքի հերթական բացահայտ դրսևորում է: Իրադարձությունների համատեքստում առաջնահերթ վրդովմունք է առաջացնում Հայաստանում իշխող վարչախմբի բացարձակ հանցավոր անտարբերությունը: Խոսք անգամ չի հնչել` Անկարայի ու նրա կողմից հովանավորվող զինյալների դատապարտման կամ մեր հայրենակիցների պաշտպանության համար։
Տարիների ընթացքում, սպառնալի իրադարձությունների ֆոնին, բազմիցս հայտարարվել է Միջին Արևելքի հայության պաշտպանության, Հայաստանում բնակեցման և ինտեգրման համալիր ծրագիր ունենալու անհրաժեշտության մասին: Այսպիսի ծրագիր ցայսօր գոյություն չունի, իսկ սեփական միջոցներով Հայաստան տեղափոխված փախստականների մեծ մասը իշխանությունների դրսևորած լիակատար անտարբերության պատճառով չի կարողանում հաստատվել հայրենիքում:
Հայ ժողովրդի բոլոր հատվածներին անվտանգության երաշխիք և զարգացման հնարավորություն կարող է տրամադրել միայն հայրենի պետությունը և նրա բանակը: Ազգային պետության այդ կարևոր պարտավորությունը գիտակցաբար արհամարհող ներկայիս վարչախումբը չի կարող և չպետք է կառավարի Հայաստանը՝ ենթակա լինելով անվերապահ համակարգային տապալման։ «Հայազն» կուսակցության վարչություն
Նմանատիպ նյութեր
1411 դիտում
14:44 17-12-2020
Ադրբեջանական իշխանության բարձրագույն մարմինները շարունակում են հայատյացության ու թշնամանքի բացահայտ քարոզը. ՄԻՊ
868 դիտում
14:12 02-07-2024
Սիրիայում հակաթուրքական ակցիաներ են՝ ի պատասխան Թուրքիայում հակասիրիական անկարգությունների. կան զոհեր
Այս բաժնից
595 դիտում
18:32 09-01-2025
Սինգապուրում Հայաստանի նորանշանակ պատվավոր հյուպատոսի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
898 դիտում
18:21 09-01-2025
Վարչապետ Փաշինյանն ընդունել է ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոյին
1927 դիտում
18:16 09-01-2025
Տեղադրվել է տեսանկարահանող սարք․ ՆԳՆ ոստիկանությունը տեղեկացնում է