1949 դիտում
08:54 25-03-2014
Սամվել Բալասանյանը ցանկանում է տիրանալ Վարդան Ղուկասյանին պատկանող «Օազիս» ռեստորանի՞ն․ 168 ժամ
«168 ժամ» թերթը գրում է․ «Մեր տեղեկություններով՝ Գյումրիի գործող քաղաքապետ, Սամվել Բալասանյանը ցանկանում է տիրանալ Գյումրիի նախկին քաղաքապետ, Վարդան Ղուկասյանին պատկանող «Օազիս» ռեստորանին. այն գտնվում է Գյումրիի քաղաքային զբոսայգում։
Այս ռեստորանը բավական շքեղ կառույց է, կառուցված «ձմեռային այգու» սկզբունքով, որտեղ աճում են բազմապիսի արևադարձային բույսեր, կան շատրվաններ և ջրվեժներ; Դժվար է գնահատել այս ռեստորանի շուկայական արժեքը, սակայն, ըստ մեր աղբյուրի, Ղուկասյանը ժամանակին միայն խոհանոցային պարագաների ձեռքբերման համար ծախսել է 150 հազար դոլար։
Այս տեղեկությունների իսկությունը ճշտելու մեր թղթակցի հարցին ի պատասխան՝ Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանն ասել է. «Եթե կա կազմակերպություն, որը կարող է ավելի լավ սպասարկում իրականացնել այգում, ես միայն ուրախ կլինեմ, բայց որևէ մեկը չի կարող «Օազիսը» խլել ինձնից։ Նման բան կարող է լինել միայն այնպիսի երկրում, որտեղ բացարձակ օրենք չկա. ամեն ինչ որոշվում է «վաարուժյոննի գրաբյոժով», զինված մարդիկ մտնում ու գրավում են իրենց ուզած օբյեկտը կամ տարածքը։ Դա նույնն է, որ մտնեն ձեր խմբագրություն և զենքով խլեն ձեզանից»։
Վարդան Ղուկասյանը հրաժարվել է այլ հարցերի պատասխանել, բայց կրկնել է, որ բացառում է, որ ինչ-որ մեկը կարողանա «Օազիսը» խլել իրենից»։
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
8613 դիտում
09:41 11-10-2017
«Յա, յա, յա». Սամվել Բալասանյանը դատի է տվել Վարդան Ղուկասյանին. «Ժողովուրդ»
4404 դիտում
22:47 27-03-2014
Սամվել Բալասանյանը սկսե՞լ է պատժել Սպարտակ Ղուկասյանին. aravot.am
5466 դիտում
09:47 05-03-2016
Վարդան Ղուկասյանին պատկանող երկու գազալցակայանների գազահաշվիչներն անակնկալ տարել են ստուգաչափման. «Ժողովուրդ»