211652_close_icon
views-count1742 դիտում article-date 12:09 25-03-2014

ՀՀ Մշակույթի նախարարության ներկայացուցիչները Իտալիայի Ֆլորենցիա քաղաքում մասնակցել են «Կյանքը տուրիզմից այն կողմ» թեմայով կլոր սեղանին

Ռոմուալդո Դել Բիանկո մշակութային տուրիզմի ֆոնդի հրավերով՝ ս. թ. մարտի 7-10-ը ՀՀ մշակույթի նախարարության «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Հ. Սիմոնյանը և ՀՀ մշակույթի նախարարի խորհրդական Վ. Եղիազարյանը Իտալիայի Ֆլորենցիա քաղաքում մասնակցել են «Մշակույթը որպես հիմք տարածքային առանձնահատկությունները պահպանելու և տնտեսական հետագա զարգացման համար» խորագիրը կրող նիստին: Նիստի ընթացքում հնչել են զեկույցներ նյութական արժեքների քարոզման և տարածքային զարգացման մասին: Նախարարության ներկայացուցիչները մասնակցել են «Կյանքը տուրիզմից այն կողմ» թեմայով կլոր սեղանին, որտեղ ներկայացվել է Ռոմուալդո Դել Բիանկո հիմնադրամի իրականացրած ծրագրերը և մշակութային զբոսաշրջության տարածքային զարգացման LBT գործառնական ձեռնարկը /եռալեզու՝ անգլերեն, իտալերեն, ռուսերեն, 600 էջ/: Ձեռնարկը հանդիսավոր կերպով հանձնվել է այն կազմակերպություններին, որոնք ստորագրել են փոխըմբռման հուշագիր, այդ թվում՝ նաև ՀՀ մշակույթի նախարարության Պատմամշակությաին ժառանգության գիտահետազոտական կենտրոնին: Այնուհետև, միջազգային XVI նստաշրջանի կլոր սեղանը նվիրված էր «Ճանապարհորդություն և մշակութային երկխոսություն» թեմային: Նիստը վարել է ԻԿՕՄՕՍ-ի մշակությաին տուրիզմի կոմիտեի նախագահ Սյուզան Միլլերը: Ելույթներով հանդես են եկել ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Իրինա Բոկովան, Ֆլորենցիայի արվեստի միջազգային ինստիտուտի պրոֆեսորներ՝ Էմմա Մանդելին, Մարկ Լենենը, Ջիովաննի Լիբերատորենը և այլոք: Քննարկումներից հետո ընդունվել է հռչակագիր, կանխորոշվել է 2014-2015 թթ. նախագծերը և նախաձեռնությունները: ՀՀ մշակույթի նախարարության «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Հակոբ Սիմոնյանը և ՀՀ մշակույթի նախարարի խորհրդական Վահան Եղիազարյանը գործնական հանդիպում են ունեցել «Ռումուալդո Դել Բիանկո» հիմնադրամի նախագահ Պաոլո Դել Բիանկոյի հետ, քննարկվել են հետագա համագործակցության մի շարք ծրագրեր: Իտալիա կատարած այցի ընթացքում Հակոբ Սիմոնյանն այցելել է նաև Վենետիկ և Սիենա քաղաքներ՝ հայ-իտալական մշակութային առնչությունների մասին վկայող հուշարձաններին տեղում ծանաթանալու նպատակով: Համապատասխան մասնագետների հետ քննարկել են հայ-իտալական հուշարձանների համատեղ պեղումների և հնագիտական գտածոների վերականգնման, ինչպես նաև հայ մասնագետների և ուսանողների Իտալիա գործուղման և վերապատրաստման հարցեր:

Նմանատիպ նյութեր