211652_close_icon
views-count1328 դիտում article-date 13:32 26-03-2014

Տրանսֆերների համար «Բարսելոնա»-ն պատրաստ է 120 մլն եվրո ծախսել

«Բարսելոնա»-ի նախագահ Խոսեպ Բարտոմեուն թիմի համար նոր խաղացողներ ձեռք բերելու համար պատրաստ է տրամադրել 120 մլն եվրո, հայտնում է Goal.com-ը: «Յուրաքանչյուր տարի մենք աշխատում ենք մոտ 120 մլն եվրո, որը անհրաժեշտության դեպքում կարող ենք ներդնել նոր ֆուտբոլիստներ ձեռք բերելու համար»,-ասել է Բարտոմեուն: Որոշ տեղեկությունների համաձայն` «Բարսելոնա»-ն ցանկանում է ձեռք բերել Մարկ-Անդրե տեր Շտեգենին («Բորուսիա» Մ), Դավիդ Լուիսին («Չելսի») և Յան Վերտոնգենին («Տոտենհեմ»):

Նմանատիպ նյութեր