211652_close_icon
views-count9471 դիտում article-date 14:45 26-07-2017

Գվարդիոլան տրանսֆերների վրա արդեն 1 մլրդ եվրո է ծախսել

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան, որը օրերս պաշտպանների համար ռեկորդային՝ 57,5 մլն եվրոյով ձեռք բերեց Բենջամին Մենդիին, իր մարզչական կարիերայի ընթացքում տրանսֆերային ծախսերը հասցրեց մինչև 998,4 մլն եվրո: Անգլիական ակումբում կատալոնացի մասնագետը նոր խաղացողների է ձեռք բերել 453 մլն եվրո ընդհանուր արժեքով, «Բավարիայում» երեք տարի աշխատելու ընթացքում՝ 203 մլն, «Բարսելոնայի» 4 մրցաշրջանում՝ 341 մլն եվրո: Գվարդիոլայի համար ամենաթանկը եղել է շվեդ հարձակվող Զլաթան Իբրահիմովիչի տրանսֆերը, որը 2009-ին «Բարսելոնա» էր տեղափոխվել 69,5 մլն եվրոյի դիմաց:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր