211652_close_icon
views-count1712 դիտում article-date 19:14 26-03-2014

ՈՒկրաինան մոտ ժամանակներում ՆԱՏՕ-ի անդամ չի դառնա. Օբամա

Մոտ ժամանակների համար ՆԱՏՕ-ն ծրագրերի մեջ չի մտնում Ուկրաինան իր կազմի մեջ ընդգրկելը, հայտարարել է ԱՄՆ նախագահ Բարակ Օբաման, փոխանցում է Reuters-ը: «Ուկրաինան դիմում չի ներկայացրել ՆԱՏՕ-ի կազմի մեջ մտնելու համար: Չեմ կարծում, որ իրադրությունը այդ հարաբերությունների շուրջ մոտ ժամանակներում փոխվի»,- պարզաբանել է նա ավելացնելով, որ ուկրաինական կողմն ինքը պետք է սկսի գործընթաց, որը ի վերջո կբերի նրա միացմանը ալյանսին: Օբաման նաև անհանգստությու էհայտնել, որ ՆԱՏՕ-ի անդամ մի շարք երկրներ կրճատել են իրենց ռազմական բյուջեն: «մենք պետք է պատրաստ լինենք վճարել ազատության համար»,- եզրափակել է նա:

Նմանատիպ նյութեր