211652_close_icon
views-count1170 դիտում article-date 09:59 19-11-2014

Ռուսաստանին 100 տոկոսանոց երաշխիք է պետք, որ Ուկրաինան չի դառնա ՆԱՏՕ-ի անդամ. Պեսկով

Ռուսաստանը պետք է վստահ լինի, որ ոչ մի երկիր չի մտածում Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու մասին: Այդ մասին BBC-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ նախագահի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովը: Վերջինիս խոսքով՝ փաստը մտահոգիչ է ռուսական իշխանությունների համար և Մոսկվան ստիպված է համապատասխան քայլեր ձեռնարկել: Պեսկովը հերթական անգամ Արևմուտքին մեղադրել է ամեն գնով «Ռուսաստանը շրջափակման մեջ վերցնելու մեջ» և հավելել, որ ՆԱՏՕ-ն խախտել է իր պատմական խոստումը ու սկսել կամաց-կամաց մոտենալ ռուսական սահմաններին:

Նմանատիպ նյութեր