1646 դիտում
09:21 27-03-2014
Բազմաթիվ չարիքների հիմքում ընկած է թերարժեքության բարդույթը․ Առավոտ
«Առավոտ» թերթը գրում է. «2000-ականներից սկսած՝ Ռուսաստանի իշխանությունը և նրա պաշտոնական քարոզչությունը փորձում է մտցնել իր ժողովրդի գլուխը, որ Խորհրդային Միության փլուզումը մի իրադարձություն էր, որը կարելի էր համեմատել համաշխարհային պատերազմում պարտության հետ։ Եվ ստացվում է, որ իբր իրենք այստեղ պարտվել են, իսկ Արևմուտքը հաղթել է, բայց հիմա Ռուսաստանը վեր է կացել ծնկած դիրքից և պետք է ռևանշի հասնի, վրեժխնդիր լինի։
Մոտավորապես այդպիսի քարոզչություն էր իրականացվում Առաջին և Երկրորդ պատերազմների միջև ընկած ժամանակահատվածում։ Ընդհանրապես, ինձ թվում է, որ բազմաթիվ չարիքների, այդ թվում՝ ազգայնամոլության հիմքում ընկած է թերարժեքության բարդույթը՝ մեզ ստորացրել են, ստրկացրել են, ծնկի են բերել, ջարդել-կոտորել են, բայց հիմա մենք փյունիկի պես կհառնենք և ավելի հուժկու հարված կտանք մեր թշնամիներին։ Լալկանությունը սովորաբար ագրեսիայի է վերածվում։
10-12 տարիների ընթացքում Ռուսաստանի իշխանությամը հաջողվել է կոմպլեքսավորել սեփական ժողովրդին, արթնացնել նրա մեջ մեծապետական բնազդները, սեփական բացառիկության և «առաքելության» զգացողությունները։ Դրանից տուժում ենք նաև մենք՝ հայերս։ Որովհետև այդ «ուղղության» բաղադրիչներից մեկը ազգերին «առաջին» և «երկրորդ» կարգի դասելն է։ Մենք այդ առումով, իհարկե, երկրորդ կարգի ենք»։
Մանամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
1113 դիտում
09:48 26-03-2014
Մարդկանց և ազգերին ագրեսիվ է դարձնում թերարժեքության բարդույթը․ Առավոտ
13189 դիտում
18:10 12-01-2019
Թերարժեքության բարդույթը Կոտայքի մարզպետին արկածախնդրությունների է դրդում
1838 դիտում
10:48 08-02-2019
Պիտակների, վեճերի, «պայքարի» հիմքում մեթոդաբանական սխալ է ընկած․ «Առավոտ»
Այս բաժնից
772 դիտում
09:59 21-12-2024
Վաղվանից ցերեկվա տևողությունը կավելանա․ Գագիկ Սուրենյան
616 դիտում
09:47 21-12-2024
Սյունիքի ճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
724 դիտում
09:38 21-12-2024
Վերածնվածի զգացողությունը․ Փաշինյանը հրապարակել է «Բանտային օրագրից» մի հատված