211652_close_icon
views-count1116 դիտում article-date 09:48 26-03-2014

Մարդկանց և ազգերին ագրեսիվ է դարձնում թերարժեքության բարդույթը․ Առավոտ

«Առավոտ» թերթի իր հոդվածում Արամ Աբրահամյանը մասնավորապես գրում է. «2000-ականներից սկսած՝ Ռուսաստանի իշխանությունը և նրա պաշտոնական քարոզչությունը փորձում է մտցնել իր ժողովրդի գլուխը, որ Խորհրդային Միության փլուզումը մի իրադարձություն էր, որը կարելի էր համեմատել համաշխարհային պատերազմում պարտության հետ։ Եվ ստացվում է, որ իբր իրենք այստեղ պարտվել են, իսկ Արևմուտքը հաղթել է, բայց հիմա Ռուսաստանը վեր է կացել ծնկած դիրքից և պետք է ռևանշի հասնի, վրեժխնդիր լինի։ Մոտավորապես այդպիսի քարոզչություն էր իրականացվում Առաջին և Երկրորդ պատերազմների միջև ընկած ժամանակահատվածում։ Ընդհանրապես, ինձ թվում է, որ բազմաթիվ չարիքների, այդ թվում՝ ազգայնամոլության հիմքում ընկած է թերարժեքության բարդույթը՝ մեզ ստորացրել են, ստրկացրել են, ծնկի են բերել, ջարդել-կոտորել են, բայց հիմա մենք փյունիկի պես կհառնենք և ավելի հուժկու հարված կտանք մեր թշնամիներին։ Լալկանությունը սովորաբար ագրեսիայի է վերածվում։ 10-12 տարիների ընթացքում Ռուսաստանի իշխանությամը հաջողվել է կոմպլեքսավորել սեփական ժողովրդին, արթնացնել նրա մեջ մեծապետական բնազդները, սեփական բացառիկության և «առաքելության» զգացողությունները։ Դրանից տուժում ենք նաև մենք՝ հայերս։ Որովհետև այդ «ուղղության» բաղադրիչներից մեկը ազգերին «առաջին» և «երկրորդ» կարգի դասելն է։ Մենք այդ առումով, իհարկե, երկրորդ կագի ենք։ Ռուսաստանն ի վերջո իր խնդիրները կլուծի և կդառնա նորմալ եվրոպական երկիր։ Իսկ մեր խնդիրն, ինչպես միշտ, մեր մեջ է»։ Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր