211652_close_icon
views-count1394 դիտում article-date 14:51 27-03-2014

Հովիկ Աբրահամյանի շնորհավորական ուղերձը՝ Թատրոնի միջազգային օրվա առթիվ

«Ջերմորեն շնորհավորում եմ թատերարվեստի ներկայացուցիչներին Թատրոնի միջազգային օրվա առթիվ: Այսօրվա արվեստը չեմ պատկերացնում առանց մարդկության պատմության մեջ վաղնջական ժամանակներից հիշատակվող թատերարվեստի: Որպես արվեստի հնագույն եւ դասական տեսակ՝ թատրոնն իր անգնահատելի դերն ունի սերունդների աշխարհայացքի ձեւավորման, հոգեւոր հարստացման եւ մնայուն արժեքների պահպանման գործում: Հպարտ եմ, որ հայ թատրոնն այս առումով իր ուրույն տեղն է զբաղեցնում համաշխարհային թատրոնի պատմության մեջ: Այսօր մեր թատրոնում աշխատում են մարդիկ, ովքեր իրենց նվիրվածությամբ եւ ջանասիրությամբ բարձր են պահում հայ թատերարվեստի հեղինակությունը: Այդ նվիրյալների շնորհիվ է, որ մենք հայտնվում ենք այն կախարդական ու խորհրդավոր աշխարհում, որը ծնունդ է առնում թատրոնում: Ի սրտե շնորհավորում եմ թատերարվեստի բոլոր ներկայացուցիչներին՝ մաղթելով առողջություն ու ստեղծագործական նոր ձեռքբերումներ եւ դրանք իրականացնելու անսպառ եռանդ»:

Նմանատիպ նյութեր