211652_close_icon
views-count5348 դիտում article-date 17:31 27-03-2014

Թունավորման կասկածանքով բուժզննման ենթարկված բանդայի պարագլուխ համարվող Արտյուշա Հակոբյանի մոտ, այլ հիվանդություն են հայտնաբերել

«Բանդայի» գործով անցնող և նրա պարագլուխ համարվող Արտյուշա Հակոբյանի ծնողները նրան բուժզննման են տարել և հաստատվել է, որ նա թունավոր զոբ ունի, հետևաբար 1 ամսում նիհարել է 13-14 կիլոգրամով: Այս մասին [b]SHAMSHYAN.com[/b]-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արտյուշա Հակոբյանի հայրը` «Գառնիի Սուրիկի լավաշի» սեփականատեր Սուրիկ Հակոբյանը: «Անալիզները ցույց տվեցին, որ նրա մոտ թունավոր զոբ կա: Հիմա դեղորայքային բուժում է ստանում: Սակայն նա մեկուսարանում է: Այսօր գնացինք նրան տեսակցելու մեկուսարանի պետը շատ լավ ընդունեցին ասացին ինչպես կարող էիր ասել, թե նրան թունավորել են: Այսօր արդեն Արտյուշան համեմատաբար լավ էր: Տեսնենք բուժումը ինչ արդյունք կտա: Դե այդ ամենն էլ նյարդային ապրումներից էր երեք տարի է ինչ անմեղ տեղը տարել նստացրել են»,- պատմեց Արտյուշա Հակոբյանի հայրը: Ավելի վաղ Սուրիկ Հակոբյանը [b]SHAMSHYAN.com[/b]-ի թղթակցի հետ զրույցում ասել էր, որ Արտյուշա Հակոբյանին մեկուսարանում թունավորել են: «Որդուս մինչև վերջին` երեկվա դատավարությունը, 1 ամիս առաջ եմ տեսել. Նորմալ, առողջ մարդ էր: Երեկ, երբ տեսա, 13-14 կիլոգրամ նիհարել էր: Ինքնազգացողությունն էլ է վատ: Գույնը՝ սևացած, կապտած, իսկ ինքը ահավոր թույլ է: Բա չեն թունավորել, ի՞նչ են արել: Բեզպրեդելի երկիր ա»,- ներկայացրել էր Սուրիկ Հակոբյանը: [b]SHAMSHYAN.com[/b]-ը տեղեկացրել էր, որ Եզդի Ճակոյի քրոջ որդին` «Բանդայի» գործով անցնող 20-ամյա Քյարամ Ամոյանը, խելագարվել է: Իսկ բանդայի անդամ Արման Դալլաքյանը` «Կոլոտ Արման» մականունով սեպտեմբերի 6-ին անհասկանալի հանգամանքներում մահացավ դատապարտյալների հիվանդանոցում: Հիշեցնենք նաև այն, որ 2011 սեպտեմբերի 23-ին Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչության աշխատակիցների կողմից բերման ենթարկվեc 16 անձ: Իսկ 49-ամյա Գուրգեն Հայրապետյանը փախուստի ժամանակ ընկել էր ժայռից եւ մահացել: Բանդայի վնասազերծման գործողության արդյունքում ձերբակալվել էր 16 մարդ: Ավելի ուշ 16 ձերբակալվածներից 10-ը ազատ արձակվեցին:

Նմանատիպ նյութեր