211652_close_icon
views-count12453 դիտում article-date 10:39 20-03-2014

«Բանդայի» պարագլուխ համարվող Արտյուշա Հակոբյանի հոր սենսացիոն հայտարարությունն այն մասին, թե որդուն մեկուսարանում թունավորել են

«Բանդայի» գործով անցնող եւ նրա պարագլուխ համարվող Արտյուշա Հակոբյանին մեկուսարանում թունավորել են: Այս մասին [b]SHAMSHYAN.com[/b]-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արտյուշա Հակոբյանի հայրը` «Գառնիի Սուրիկի լավաշի» սեփականատեր Սուրիկ Հակոբյանը: «Որդուս մինչեւ վերջին` երեկվա դատավարությունը, 1 ամիս առաջ եմ տեսել. Նորմալ, առողջ մարդ էր: Երեկ, երբ տեսա, 13-14 կիլոգրամ նիհարել էր: Ինքնազգացողությունն էլ է վատ: Գույնը՝ սեւացած, կապտած, իսկ ինքը ահավոր թույլ է: Բա չեն թունավորել, ի՞նչ են արել: Բեզպրեդելի երկիր ա»,- ներկայացրեց Սուրիկ Հակոբյանը: Նա նշեց, որ որդին դատապարտյալների հիվանդանոցում բուժզննում է անցել և ասել են, որ «զոբից» (խպիպ) է, բայց հայրը չի հավատում: «Վաղը ես էլ եմ տանելու հիվանդանոց՝ բուժզննման: Տեսնենք, ինչ է: Ոչ մեղավորությունը ապացուցում են, ոչ՝ դատում, բայց այսպես հերթով բոլորը մեկը մյուսի հետեւից վատանում կամ մահանում են: Հիմա ո՞վ է պատասխան տալու մեր երեխաների կյանքի համար»,- ավելացրեց Սուրիկ Հակոբյանը: [b]SHAMSHYAN.com[/b]-ը տեղեկացրել էր, որ Եզդի Ճակոյի քրոջ որդին` «Բանդայի» գործով անցնող 20-ամյա Քյարամ Ամոյանը, խելագարվել է: Այս մասին [b]SHAMSHYAN.com[/b]-ի թղթակցի հետ զրույցում ասել էր Քյարամ Ամոյանի մայրը` Կարինե Ամոյանը: «Իմ տունը քանդվեց: Ես մեռած եմ, թաղած չեմ: Արդեն ես էլ եմ խանգարվել: Էրեխուս անմեղ տեղը նստեցրին, բայց ես հիմա խնդրում եմ, որ նրա կյանքը փրկեն. թույլ տան, որ բուժվի»,-ասել էր Կարինե Ամոյանը: Նա նաեւ տեղեկացրել էր, որ իրենց փաստաբանը դատավորին միջնորդություն է ներկայացրել, որպեսզի Քյարամ Ամոյանին տեղափոխեն հոգեբուժարան, սակայն դեռ չեն տեղափոխել: Հիշեցնենք նաեւ, որ ոստիկանության կողմից վնասազերծված բանդայի անդամ Արման Դալլաքյանը` «Կոլոտ Արման» մականունով սեպտեմբերի 6-ին անհասկանալի հանգամանքներում մահացավ դատապարտյալների հիվանդանոցում: Նաև այն, որ 2011 սեպտեմբերի 23-ին Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչության աշխատակիցների կողմից բերման ենթարկվեc 16 անձ: Iսկ 49-ամյա Գուրգեն Հայրապետյանը փախուստի ժամանակ ընկել էր ժայռից եւ մահացել: Բանդայի վնասազերծման գործողության արդյունքում ձերբակալվել էր 16 մարդ: Ավելի ուշ 16 ձերբակալվածներից 10-ը ազատ արձակվեցին: Պատրաստեց [b]ՏԱԹԵւ ՄԵՍՐՈՊՅԱՆԸ[/b]

Նմանատիպ նյութեր