211652_close_icon
views-count9902 դիտում article-date 18:31 27-03-2014

Օրինախախտ վարորդը «գոլդ» համարնիշներով «սպիտակ նժույգով» իրեն զգում էր ինչպես ձուկը ջրում

Ճանապարհային ոստիկանությունը բազմիցս հորդորել է վարորդներին, որ ամրագոտի կապելն առաջին հերթին բխում է հենց վարորդների շահերից, քանի, որ եղել են բազմաթիվ դեպքեր, երբ վթարի ենթարկված վարորդների կյանքը փրկել է հենց ամրագոտին: Իսկ այն վարորդները, ովքեր չեն կապում ամրագոտին, ՃՈ աշխատակցի կողմից կարող են ենթարկվել վարչական պատասխանատվության: Երևանում կարծես ավանդույթ է դարձել, որ ամրագոտի չեն կապում պետական կառույցների շատ չինովնիկներ, ուժային կառույցների որոշ ներկայացուցիչներ, պատգամավորներ և «գոլդ» համարանիշներով Երևանի փողոցները չափչփող «երկաթյա նժույգների ասպետներ»: Այսօր՝ մարտի 27-ին, Պռոշյան փողոցում ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը լուսանկարների շարք է արել, թե ինչպես է Hyundai մակնիշի 70 QO 100 համարանիշի ավտոմքենայի վարորդը մեքենան վարում առանց ամրագոտու, ու տեսնելով, որ ֆոտոխցիկն անմահացնում է իր ասպետական քայլը շտապ փակեց «սպիտակ նժույգի» ապակին: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 12+
12+

Նմանատիպ նյութեր