211652_close_icon
views-count23601 դիտում article-date 10:35 10-06-2016

Range Rover-ի դատախազության աշխատակից օրինախախտ վարորդը Երևանում իրեն զգում է ինչպես ձուկը ջրում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ճանապարհային ոստիկանությունը բազմից հորդորել է վարորդներին, որպեսզի տրանսպորտային միջոցները վարելիս պահպանեն ճաանապարհային երթևեկության կանոնները, իսկ ավտոմեքենաների դիմապակու վրա ունենան տեխզննման կտրոնները, ավտոմեքենաներն էլ վարելիս` ամրագոտին կապեն: Այսօր` հունիսի 10-ին, Երևանում Մոսկովյան փողոցից դեպի Բաղրամյան պողոտա ընթանալիս` Range Rover մակնիշի 080 GG 01 համարանիշի ավտոմեքենայի վարորդը մեքենան վարում էր առանց ամրագոտու, իսկ դիմապակու վրա էլ բացակայում էր տեխզննման կտրոնը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված համարանիշները հաշվառված են ՀՀ գլխավոր դատախազության հաշվեկշռում: [color=#CC0000] SHAMSHYAN.com[/color]-ը վստահ է, որ ճանապարհային ոստիկանությունը օպերատիվորեն կարձագանքի հրապարակմանը և Range Rover-ով օրինախախտ վարորդը վարչական պատասխանատվության կենթարկվի: [color=#CC0000] Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 12+
12+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր