1473 դիտում
19:55 27-03-2014
Կամ պետք է լինի իր ընտրազանգվածի պատվերը կատարող, կամ՝ չլինի
Հնուց ընդունված ասույթ է, իբր քաղաքականությունն անբարոյականություն է: Իսկ ավելի «խիզախներն» այն անվանում են մարմնավաճառություն:
Իրականում քաղաքականությունը գործնական բարոյականությունն է. այն բոլոր գործիքների, ռեսուրսների, մեթոդների ու հնարների հավաքականությունն է, որով գործնականում իրականացվում է բարոյականը: Երբ մենք համաձայնում ենք քաղաքականության անբարոյականություն լինելու հետ, դրանով, քաղաքական գործիչի ձեռքին տալիս ենք սուր, որով վերջինս մոռթում է մեր բարօրությունը: Շատ քաղաքական գործիչներ, Հայաստանում և ամբողջ աշխարհում, հաճույքով համաձայն կլինեն համարվել մարմնավաճառներ, միայն թե պատասխանատվության չենթարկվեն իրենց տված ու չիրագործած խոստումների համար:
Եվ սակայն, իրականում, բարոյականությունը գոյություն ունի միայն այն մարդկանց համար, ովքեր որ ուզում են բարոյական լինել, բարոյական չի կարող լինել ո՛չ սուրբը, ո՛չ էլ ստահակը. սուրբը (անկախ, թե որ կրոնի համաձայն է ինքը սուրբ), ամեն գնով, իր կրոնի պահանջները կատարելու դեպքում վեր է կանգնում ամեն հնարավոր բարոյականից: Նա չարից ու բարուց անդին է: Ստահակը (անկախ իր սոցիալական դիրքից) նույնպես անդին է չարից ու բարուց և նույնպես չի ցանկանում (նա չի էլ իմանաում չարի ու բարու մասին) լինել բարոյական. Նա ցանկանում է, այն էլ անգիտակցաբար, լինել այն, ինչ, որ է: Եվ, սակայն, եթե քիչ թե շատ պարզ է, թե ինչ ասել է սուրբ, ապա բնավ պարզ չէ, թե ինչ ասել է ստահակ. այն սոցիալական էակը, որը չլինելով հանդերձ սուրբ, գործում է, առանց իրեն հաշիվ տալու, թե ի՛նչ է անում և ինչի՛ համար, ստահակ է: Նա չի կարող լինել չար, նաչի կարող լինել բարի. նա ստահակ է: Եվ բնավ պատահական չէ, որ Մ. Ֆեդեն ասում է. «Երբ մարդկանց բաժանում եմ չարերի ու բարիների, չգիտեմ, թե որտեղ տեղավորեմ ստահակներին»:
Այն որ քաղաքական գործիչը սուրբ չէ և չի էլ կարող լինել, ակնհայտ է: Այն, որ քաղաքական գործիչը պետք էլ չէ, որ սուրբ լինի, սրա մասին էլ չարժե խոսել, սակայն այն որ քաղաքական գործիչը պարտավոր է լինել բարոյական, պարտադիր է, որովհետև հակառակ դեպքում, նա կդառնա ստահակ: Եթե քաղաքական գործիչը, գրեթե միշտ ու անընդհատ, չգիտի, թե ինչ է անում և ինչի համար, ապա վերածվում է ստահակի:
Ստահակը չի կարող մտահոգվել սոված ու հիվանդ երեխաների փրկությամբ, չի կարող հետաքրքրվել այլոց իրավունքների պաշտպանությամբ, չի կարող հետաքրքրվել պատմական արդարությամն (ասենք` Մեծ եղեռնի) վերկանգմամբ, առավելևս, չի կարող լուծել այս հարցերը հօգուտ արդարության:
Արդ, ամեն մի քաղաքացի պարտավոր է օգնելու, նպաստելու և պահանջելու, որ ամեն հնարավոր քաղաքական գործիչ լինի բարոյական, այսինքն, նախ ինքն իրեն, ապա և ամենքին հաշիվ տա, թե ինչ է անում և ինի համար է անում: Չի սխալվում Արիստոտելը, երբ գլխավոր պատճառ է համարում նաև նպատակը: Ուրեմն քաղաքական գործիչը պետք է ասի, թե ինչ նպատակով է ինքը (բանականաբար ինչո՞ւ ոչ` մեկ ուրիշը) ներկայացնում ինչ-ինչ հանրույթի շահեր, ինչ է անում և ինչ ակնկալիք ունի իր արածից: Բոլոր մարդիկ իրենց առաքելությունը մոռանալու հատկություն ունեն: Շատ հաճախ մի միջոցի վրա այնքն են կենտրոնանում, որ իսպառ մոռանում եմ նպատակը, ուրեմն ամեն քաղաքացի, պետք է, իր հարցերով, հիշեցնի քաղաքական գործչին, սկիզբը, ընթացքը և նպատակի վերջնակետը: Այս ամենից առաջ էլ պիտի իսպառ արմատախիլ արվի այն հիմար ու կործանարար մտայնությունը, իբր «թագավորը»` պաշտոնյան, նախ և առաջ, իր բարօրությունը պիտի ապահովի. անացան «թագավորների» ժամանակները, հիմա կամ պիտի լինի իր ընտրազանգվածի պատվերը կատարող, կամ պիտի չլինի: Վերջ:
[b]ՎԱՀՐԻՃ ՄԵՍՐՈՊՅԱՆ[/b]
Նմանատիպ նյութեր
1261 դիտում
17:15 30-10-2023
Աշոտյանը քաղաքական-իրավական ոչնչացման ենթարկեց իշխանությանն ու նրա պատվերը կատարող համակարգին. Աբրահամյան
Այս բաժնից
403 դիտում
16:19 18-11-2024
ՔՊ-ն արտահերթ ընտրությունների անցկացման ծրագրեր չունի. Կոնջորյան
1579 դիտում
15:38 18-11-2024
Ձերբակալվել է «Արմավիր» ՔԿՀ-ի ծառայողը
820 դիտում
15:02 18-11-2024
Փաշինյանը հանդիպել է Հռոմի պապի հետ (տեսանյութ)