10880 դիտում
13:33 27-10-2015
Վերջին 16 տարիների ընթացքում ի՞նչ կասկածներ են տանջում Վազգեն Սարգսյանի եղբորը՝ Արմեն Սարգսյանին եւ որտեղի՞ց էր, ըստ նրա, ոճրագործության պատվերը գալիս
Կան կասկածներ, որոնցով դժվար է ապրել արդեն 16 տարի: Բայց Հոկտեմբերի 27-ը, իմ համոզմամբ, անհատ չի կազմակերպել, քանի որ չկար մի անհատ, որ կարողանար Վազգենի վրա ձեռք բարձրացնել: Ոչ մեկի քաշն էդքան չէր հերիքի: Բացահայտմանը կարողացան խանգարել, բայց պատվերը, իմ կարծիքով դրսից է եկել: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Սպարապետ Վազգեն Սարգսյանի եղբայրը՝ Արմեն Սարգսյանը:
Ավելին, նա կարծում է, որ իշխանությունն անում է հնարավորը՝ ոճրագործությունը բացահայտելու համար:
«Սերժ Սարգսյանն ինքը անձամբ կբացահայտի, եթե բացահայտելու հնարավորություն լինի»,- ավելացրեց Ա. Սարգսյանը:
Հիշեցնենք, որ 1999 թ-ի հոկտեմբերի 27-ին Նաիրի Հունանյանի գլխավորությամբ իրականացվեց հարձակում՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի վրա: Այն տեղի ունեցավ հերթական նստաշրջանի կառավարության հարց ու պատասխանի ժամանակ՝ կառավարության անդամների ներկայությամբ։
Ահաբեկչական խմբի գործողությունների արդյունքում զոհվել էին ՀՀ ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանը, վարչապետ Վազգեն Սարգսյանը և 6 այլ պետական գործիչներ ու ԱԺ պատգամավորներ, 8 հոգի վիրավորվել էր, իսկ 91-ը՝ գերեվարվել։ Նաիրի Հունանյանը դատապարտվել է ցմահ ազատազրկման:
Նմանատիպ նյութեր
59244 դիտում
02:00 01-02-2018
Վազգեն Սարգսյանի եղբայրը հրապարակել է Արմեն Սարգսյանի նամակը Սպարապետ Վազգեն Սարգսյանին.ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
931 դիտում
22:54 22-01-2025
Վաղը կշարունակվեն «Հունիսի 12-ի» գործով հիմնական դատալսումները․ փաստաբան
628 դիտում
22:42 22-01-2025
Փետրվարի 1-ից շարունակելու ենք բոյկոտել, պետք է ուժի մեջ մնա մինչև 100 դրամ տարբերակը. Մարության
1810 դիտում
22:19 22-01-2025
Սուրեն Մանուկյանն ազատվեց կալանքից