211652_close_icon
views-count1646 դիտում article-date 20:39 27-03-2014

Տիմոշենկոն խոստացել է նախագահական ընտրություններում հաղթանակ տանելու դեպքում Յացենյուկին չփոխել

Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոն խոստացել է, որ նախագահական ընտություններում հաղթանակ տանելուց հետո Արսենիյ Յացենյուկին թողնել երկրի վարչապետի պաշտոնում, հաղորդում է РИА «Новости»-ին: Համապատասխան հայտարարությունն նա արել է Կիևում հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ: «Իմ հաղթանակի դեպքում, ավելի ճիշտ իմ հաղթանակից հետո, ես կարծում եմ, որ Արսենիյ Յացենյուկը կզբաղեցնի վարչապետի պաշտոնը»,-ասել է նա: Ինչպես նաև նա նշել է, որ ինքն հիմա ոչ մի հրաման չի տալիս ոչ նախագահ Ալեքսանդր Տուրչինովին, ոչ էլ վարչապետ Արսենիյ Յացենյուկին:

Նմանատիպ նյութեր