211652_close_icon

Տիմոշենկոն հայտարարել է, որ առաջադրելու է իր թեկնածությունը նախագահական ընտրություններում

views-count1535 դիտում article-date 21:21 22-02-2014
Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոն Խարկովի 5-րդ քաղաքային հիվանդանոցից դուրս գալուց հետո լրագրողներին հայտնել է, որ մասնակցելու է Ուկրաինայի արտահերթ նախագահական ընտրություններին: «Այժմ ես մեկնում եմ Մայդան: Առաջադրելու եմ իմ թեկնածությունը նախագահական ընտրություններում»,-ասել է Տիմոշենկոն: Հիշեցնենք, որ Վիկտոր Յանուկովիչի՝ Ուկրաինայի նախագահական լիազորությունները չարաշահելու հետ կապված որոշում է ընդունել նախագահական նոր ընտրություններ անցկացնելու մասին: Ընտրությունները նախանշված են մայիսի 25-ին:

Նմանատիպ նյութեր