12167 դիտում
00:01 28-03-2014
Շատ ուրախ եմ, որ կրկին հրավիրվում եմ Հայաստանի հավաքական. Արտակ Դաշյան
Հայաստանի հավաքականի և Բահրեյնի «Ալ Մուհարակ» ակումբի կիսապաշտպան Արտակ Դաշյանը [b]SHAMSHYAN.COM[/b]-ի թղթակցի հետ զրույցում խոսել է իր նոր ակումբի, Բահրեյնի առաջնության և մի շարք այլ հարցերի շուրջ:
Նշենք, որ 24-ամյա կիսապաշտպանը Բարհրեյնի ամենահեղինակավոր ակումբներից մեկին է միացել երեք ամիս առաջ: Այդ ժամանակահատվածում նա «Ալ Մուհարակ»-ի կազմում անցկացրած 8 խաղում խփել է 1 գոլ և կատարել է 2 գոլային փոխանցում:
[b]- Արդեն մի քանի ամիս է, ինչ հանդես եք գալիս Բահրեյնում: Ի՞նչ պատկերացումներ եք հասցրել կազմել երկրի, տեղի ֆուտբոլի և առաջնության մակարդակի վերաբերյալ: [/b]
- Ընդհանուր առմամբ նորմալ երկիր է: Այստեղ ֆուտբոլը զարգացման նոր փուլում է գտնվում, ստեղծվում են տարբեր ֆուտբոլային դպրոցներ, որոնք հագեցած են պրոֆեսիոնալ ֆուտբոլի համար անհրաժեշտ բոլոր պայմաններով: Ինչ վերաբերվում է Բահրեյնի առաջնությանը, ապա կարելի է ասել, որ այն իր մակարդակով գերազանցում է Հայաստանի առաջնության մակարդակին:
[b]- Ինչպե՞ս հարմարվեցիք նոր միջավայրում:[/b]
- Այստեղ ես ջերմ ընդունելության արժանացա, թե ակումբի ղեկավարների և թե թիմակիցներիս կողմից: Շատ հեշտ ստացվեց ադապտացվել նոր միջավայրին:
[b]- Ի՞նչն է Ձեզ դուր եկել «Ալ Մուհարակում»: Ի՞նչը կառանձնացնեիք:[/b]
- «Մուհարակ»-ում առաջին հերթին ինձ դուր եկավ թիմում տիրող ջերմ, ընտանեկան մթնոլորտը:
[b]-Ինչպիսի՞ խաղաոճ է դավանում «Ալ Մուհարակ»-ը [/b]
- Թիմը հիմնականում ձգտում է խաղալ կարճ և միջին փոխանցումներով:
[b]- Ո՞ր խաղային դիրքում եք հիմնականում հանդես գալիս:[/b]
- Հիմնականում խաղում եմ կիսապաշտպանության ձախ եզրում, բայց լինում են դեպքեր, որ հանդես եմ գալիս նաև ենթահարձակվողի և աջ եզրային կիսապաշտպանի դիրքում:
[b]- Ինչպիսի՞ մարզական խնդիրներ են դրված «Մուհարակ»-ի առջև:[/b]
- Թիմի առջև երկրի առաջնությունում հաղթելու խնդիր է դրված: Ներկայումս գտնվում ենք 4 հորիզոնականում և առաջատարին զիջում ենք 7 միավորով: Թիմը դուրս է եկել Ասիայի Պարսից ծոցի գավաթի 1/4 եզրափակիչ:
[b]-Մի քանի ամսից լրանում է Ձեր վարձակալության ժամկետը: Ձեզ համար որքանո՞վ է իրատեսական «Գանձասար» վերադառնալու տարբերակը:[/b]
- «Գանձասար»-ի հետ ունեմ,գործող պայմանագիր, որը լրանում է հուլիսի վերջ: Վարձակալության ավարտից հետո կվերադառնամ «Գանձասար»: Ներկայումս, որևէ հստակ բան չեմ կարող ասել: Հայաստան վերադառնալուց հետո պարզ կլինի, թե որտեղ կշարունակեմ կարիերաս:
[b]- Դուք կրկին հրավիրվեցիք Հայաստանի ազգային հավաքական և խաղաժամանակ ստացաք Ռուսաստանի հավաքականի հետ խաղում: Հասցրել ե՞ք ծանոթանալ և շփվել մեր ընտրանու նոր գլխավոր մարզիչ Բերնար Շալանդի հետ:[/b]
- Շատ ուրախ եմ, որ նորից հրավիրվում եմ ազգային հավաքական: Դեռ չեմ հասցրել շփվել Շալանդի հետ, սակայն եղել է 20 րոպեանոց ընդհանուր հանդիպում, որի ժամանակ թիմին ներկայացվել է նոր գլխավոր մարզիչը:
[b]ԱՐՏԱԿ ՎԱՀԱՆՍԱՐՅԱՆ[/b]
Նմանատիպ նյութեր
9016 դիտում
23:31 17-03-2017
Հակոբ Դաշյան. Ընտրակաշառքին հակազդելու ենք գաղափարով. Yerkir.am
11700 դիտում
14:30 24-03-2017
Մեր երկիրը հայը պետք է ծաղկեցնի. ԱԺ պատգամավորության թեկնածու Հակոբ Դաշյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
2194 դիտում
21:10 12-12-2024
Ծանրամարտի ԱԱ-ում Դավիթ Հովհաննիսյանը հրում վարժությունում 0 ստացավ
2848 դիտում
11:51 12-12-2024
Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանն այսօր ունի 2 մասնակից
2374 դիտում
23:38 11-12-2024
Ծանրորդ Անդրանիկ Կարապետյանն անհաջող հանդես եկավ ԱԱ-ում