211652_close_icon
views-count1546 դիտում article-date 10:25 28-03-2014

Աժ-ում բացված ցուցահանդեսի կազմակերպիչները փոքր-ինչ նեղսրտած են հայրենի օրենսդիրների անտարբերությունից. Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է. «Մարտի 24-28-ը Աժ-ում բացված մի քանի անուն հայ նկարիչների ցուցահանդեսը, որից ստացված հասույթի կեսը պետք է փոխանցվի Գյումրու Մերկուրովի անվան նկարչական դպրոցի հիմնանորոգմանը, փակված է, կազմակերպիչներն էլ փոքր-ինչ նեղսրտած են հայրենի օրենսդիրների՝ արվեստի նկատմամբ անտարբերությունից։ Այս ընթացքում միայն Արագած Ախոյանը՝ ԲՀԿ-ից, և «Ազատ դեմոկրատների» ղեկավար Խաչատուր Քոքոբելյանն են նկարներ գնել, մի հոգի էլ՝ Աժ ադմինիստրացիայից»։ Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր