211652_close_icon
views-count3745 դիտում article-date 20:18 19-03-2020

Նեղսրտած քաղաքապետն ու թերի կատարողականը

Այսօր՝ մարտի 19-ին, տեղի ունեցավ Երեւանի ավագանու հերթական նիստը, որի օրակարգի հիմնական հարցերից մեկը 2019 թվականի Երեւան քաղաքի բյուջեի կատարողականն էր կամ ինչպես պարզ դարձավ՝ թերի կատարողականը: Ինչպես նշվեց նիստի ընթացքում այս տարի թերակատարումը գերազանցում է մինչ այս եղած բոլոր քաղաքապետերի օրոք եղածներին, այն կազմում է շուրջ 30 տոկոս: Նիստի ողջ ընթացքում ընդիմությունը տարբեր կողմերից հարցեր տալով փորձեց հասկանալ որն է նման խայտառակ պատկերի պատճառը կամ ով է մեղավոր, իսկ ի պատասխան ստացավ Երեւանի քաղաքապետի նյարդային ֆոնին հնչեցրած մեկնաբանությունները, որոնցում այդպես էլ ընդիմությունը չտեսավ իրական պատճառը: Իսկ ահա իրավիճակից դուրս գալ ցանկացող քաղաքապետն էլի առիթը բաց չթողնելով ՙԼույս՚ խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանին հիշեցրեց Երեւանի նախկին փոխքաղաքապետ Վահե Նիկոյանի եւ Տարոն Մարգարյանի հետ ունեացած նրա ենթադրյալ կապն ու սերը նրանց նկատմամբ: Ի պատսխան լսելով, որ Խաժակյանը Մարությանին նույն շարքի մեջ է տեսնում Տարոն Մարգարյանի եւ նույն Նիկոյանի հետ, հավելելով, որ Մարությանը հավանաբար անտեղյակ է եւ չի տիրապետում իրավիճակին: Նիստի ընթացքում ընդիմության կողմից գովեստի խոսքերի արժանացավ միայն քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը: Ում մասին Խաժակյանը խոսելիս նշեց, որ լավ է գոնե մեկը տիրապետում է իրավիճակին եւ հստակ տեղեկատվություն է կարողանում ներկայացնել: Հիշեցնենք, որ Հրաչյա Սարգսյանն այսօր հայտարարեց, որ մինչեւ հաջորդ շաբաթվա վերջ կհայտարավեն 100 նոր ավտոբուսներ գնելու մրցույթը: Արտակարգ դրությունը հաշվի առնելով նիստից հանվեց հարց ու պատասխանի հատվածը, իսկ ահա բյուջեյի կատարողականի լարված քննարկումներն անցան նեղստրած քաղաքպետի եւ Երեւան քաղաքի պատմության մեջ խայտառակ կատարողականի ցուցանիշը քաղաքային իշխանությանը երեսով տալու մթնոլորտում:

Նմանատիպ նյութեր