211652_close_icon
views-count1289 դիտում article-date 12:14 28-03-2014

Արմեն Ռուստամյանը հույս ունի, որ ՍԴ-ն միջանկյալ որոշում կկայացնի և կուտակայինի դեմ փաստաթուղթը կվերանայվի

ՍԴ-ում կուտակայինի դեմ ծավալվող դիմումի քննարկումը անկյունաքար է նաեւ Սահմանադրական դատարանի համար: Այս մասին այսօր ԱԺ ճեպազրույցի ընթացքում ասաց ԱԺ ՀՅԴ պատգամավոր Արմեն Ռուստամյանը: «Հույս ունեմ, որ Սահմանադրական դատարանը կանտեսի ցանկացած քաղաքական ճնշում: Մի կողմ կդնի քաղաքական փաստարկները եւ իրավական տեսանկյունից կդիտարկի հարցը: Եթե այդպես արվի, չեմ կարծում, որ լիարժեք կմերժի այն դիմումը, որը ներկայացվել է: Ամենայն հավանականությամբ միջանկյալ տարբերակով կառաջնորդվի, կտա իրավական գնահատական եւ մոտավորապես կստեղծվի այնպիսի իրավիճակ, որը տեղի ունեցավ Հայ-թուրքական փաստաթղթի քննարկման ժամանակ, ինչն էլ կբերի նրան, որ ամբողջ փաթեթը կվերանայվի»,- ասաց Ա. Ռուստամյանը: Խոսելով Ուկրաինայի ամբողջատիրության դեմ Հայաստանի քվեարկությունից՝ ասաց. «58 երկիր ձեռնպահ է քվեարկել, ինչը նշանակում էր, որ կողմ չեն: Այն 100 երկրներն էլ, որոնք կողմ էին քվեարկել, համոզված եմ, որ ժամանակի ընթացքում իրենց կարծիքը փոխելու են»: Լրագրողի հարցին, թե չի՞ կարծում, որ դա դեմ է Հայաստանի եւ և-ի կամ կամ-կամ-ի քաղաքականությանը, նշեց, որ իհարկե դեմ է եւ Հայաստանի արտաքին քաղաքականությունը վաղուց է վայրիվերումների մեջ: Իսկ հայկական համայնքի հետ կապված՝ ասաց, որ մտահոգություն ունեն, բայց պետք է համակերպվեն այն երկրի որոշումների հետ, որոնք ընդունել են: Միաժամանակ ավելացրեց, որ Լեռնային Ղարաբաղի խնդիրն ունի իր առանձնահատկությունը եւ դեմ է Ղարաբաղի եւ Ղրիմի խնդիրների նույնացմանը:

Նմանատիպ նյութեր