211652_close_icon
views-count1651 դիտում article-date 22:55 28-03-2014

ԿԱՀ֊ում ծայրահեղականների հարձակման հետևանքով գրանցվել է ավելի քան 20 զոհ

Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետության մայրաքաղաք Բանգիում նռնակների պայթյուններ են որոտացել, որի հետևանքով գրանցվել է ավելի քան 20 զոհ և 11 վիրավոր, այդ թվում՝ կանայք և երեխաներ։ Ռումբի պայթյունն իրականացվել է ծայրահեղականների կողմից մայրաքաղաքի Կանգո թաղամասում անցկացվող մահվան արարողության թափորի ուղղությամբ։ Այս մասին հայտնել է երկրի հասարակական անվտանգության նախարար Վանգաո Կիզիմալեն։

Նմանատիպ նյութեր