4467 դիտում
18:50 07-11-2020
Պուտինն ու Մակրոնը քննարկել են ԼՂ հակամարտության գոտում ծայրահեղականների ավելի ակտիվ ներգրավվածության խնդիրը. Tert.am
Ֆրանսիական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է կայացել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ֆրանսիայի նախագահ Էմմանուել Մակրոնի միջև: Այս մասին հայտնում է Կրեմլի մամլո ծառայությունը:
Ֆրանսիայում վերջերս տեղի ունեցած ահաբեկչական հարձակումներով պայմանավորված կողմերն ընդգծել են ահաբեկչության դեմ պայքարելու անհրաժեշտությունը դրա բոլոր դրսևորումներով, հայտնում է [url=https://www.tert.am/am/news/2020/11/07/putin-macron/3437347]Tert.am[/url]-ը:
«Կողմերը քննարկել են նաև Լեռնային Ղարաբաղի շուրջ տիրող իրավիճակն ու լուրջ մտահոգություն հայտնել հակամարտության գոտում լայնամասշտաբ մարտական գործողությունների շարունակմամբ, ինչպես նաև հակամարտությանն ավելի ու ավելի շատ ծայրահեղականների ակտիվ ներգրավմամբ Սիրիայից և Լիբիայից: Վլադիմիր Պուտինը մանրամասն տեղեկացրել է Էմմանուել Մակրոնին Ռուսաստանի կողմից ձեռնարկվող քայլերի մասին, որոնք ուղղված են հրադադարի շուտափույթ հաստատմանը և բանակցությունների վերականգնմանը, որոնք կոչված են քաղաքական-դիվանագիտական լուծում գտնելուն:
Հաստատվել է Ռուսաստանի և Ֆրանսիայի միջնորդական ջանքերը շարունակելու փոխադարձ տրամադրվածությունը, այդ թվում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Նմանատիպ նյութեր
1957 դիտում
17:39 10-01-2021
Պուտինն ու Մակրոնը քննարկել են ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված հարցերը. Tert.am
1211 դիտում
12:00 06-03-2014
Շնորհակալություն Շվեդիայի կառավարությանը՝ ԼՂ հարցում ակտիվ ներգրավվածության համար. Ջեյմս Ուորլիք
Այս բաժնից
1099 դիտում
22:54 19-12-2024
Նիգերիայում տոնավաճառում հրմշտոցի հետևանքով 35 երեխա է զոհվել
868 դիտում
22:41 19-12-2024
Իսրայելը շարունակում է Գազայում ռմբակոծությունները, հրադադարի շուրջ բանակցությունները շարունակվում են
1081 դիտում
21:40 19-12-2024
Ադրբեջանը պաշտոնապես միացել է «Իսլամական ութնյակ»-ին