211652_close_icon
views-count39604 դիտում article-date 13:00 29-03-2014

Ողբերգական պատահար Երևանում. 46-ամյա հայրը տան բակում անզգուշաբար վրաերթի է ենթարկել իր 5-ամյա տղային. վերջինս մահացել է. ԼՐԱՑՎԱԾ

Այսօր՝ մարտի 29-ին, ողբերգական պատահար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 10:30-ի սահմաններում Նորագավիթ 4-րդ փողոցի 61 տան բնակիչ, 46-ամյա Արայիկ Մարգարյանը իր տան բակում իր կողմից վարած Mercedes 600 մակնիշի 555 ՕP 15 համարանիշի ավտոմեքենայով հետընթաց կատարելու ժամանակ անզգուշաբար վրաերթի է ենթարկել իր երեխային՝ 5-ամյա Մարկ Մարգարյանին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, մինչ հայրը երեխային կհասցներ Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոն, ցավոք, երեխան մահանում է: Այս պահին հիվանդանոց են ժամանել ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի պետի տեղակալ Արտաշես Վանյանն ու ավագ քննիչ Կարեն Գրիգորյանը: Փաստի առթիվ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի ավագ քննիչ Կարեն Գրիգորյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: *** Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ մահացած տղան ընտանիքի երկվորյակ երեխաներից մեկն էր: Ծնողները երկար ժամանակ երեխա չեն կարողացել ունենալ: Երկվորյակները ծնվել են 10 տարի անց՝ Ֆրանսիայում և ի պատիվ Ֆրանսիայում նրանց բժիշկներ Ալենի և Մարկի, երեխաներին անվանակոչել են Ալեն և Մարկ: Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի

Նմանատիպ նյութեր