3036 դիտում
14:54 29-03-2014
Ադրբեջանական բանակում 2-րդ միջադեպն է գրանցվել այսօր
Ադրբեջանի Զինված ուժերում այսօր 2-րդ միջադեպն է արձանագրվել: Ինչպես հայտնել է Ադրբեջանի ՊՆ մամլո ծառայությունը, N զորամասի շարքային ծառայող Ռահիդ Սաթթար օղլու Ասկերովը հրազենային վնասվածք է հասցրել իրեն ամրակցված զենքից՝ իբրև թե զենքի հետ անզգույշ վերաբերվելու արդյունքում:
Ասկերովին տեղափոխել են հոսպիտալ: Վերջինս զորակոչվել էր բանակ Շամքիրի շրջանից:
2014 թվականի հունվարից մինչ այսօր ադրբեջանական բանակում հրազենային ինքնավիրավորումների ավելի քան 20 դեպք է արձանագրվել: 10-ից ավելի զինծառայող ինքնասպան է եղել: Ինքնասպանությունները իրագործվել են մկնդեղի, հրազենի և պարանի միջոցով: Ադրբեջանի ՊՆ-ն նշված միջադեպերին ստանդարտ պատասխան ունի՝ անզգուշության հետևանք:
Նմանատիպ նյութեր
1529 դիտում
11:29 17-01-2014
2013-ին ադրբեջանական բանակում գրանցվել է ինքնասպանությունների ամենաբարձր ցուցանիշը. Doktrina
Այս բաժնից
889 դիտում
23:17 19-10-2024
Հրաձգություն` Միսիսիպիի հեծանվավազքի ժամանակ. կա 3 զոհ, 8 վիրավոր
763 դիտում
22:59 19-10-2024
Նիգերիան մնացել է առանց էլեկտրականության, պատճառն ազգային էլեկտրացանցի խափանումն է
808 դիտում
22:49 19-10-2024
Շոլցը հայտնել է, որ Թուրքիային Eurofighter կործանիչներ մատակարարելու նախագիծը մշակվել է Մեծ Բրիտանիայի կողմից