211652_close_icon
views-count1655 դիտում article-date 11:29 17-01-2014

2013-ին ադրբեջանական բանակում գրանցվել է ինքնասպանությունների ամենաբարձր ցուցանիշը. Doktrina

«Դոկտրինա» ռազմավարական լրագրողական հետազոտությունների կենտրոնը հայտարարել է, որ չնայած վերջին շրջանում Ադրբեջանի պաշտպանական ոլորտի կորուստների ընդհանուր թվի կրճատմանը, բանակում ինքնասպանությունների տագնապահարույց միտումը չի դադարում: Կենտրոնի ղեկավար Ջասուր Սումերինլիի խոսքով՝ զինծառայողների ինքնասպանությունները հիմնականում տեղի են ունենում բանակի «դեդովշինայի» պատճառով: Միայն 2013 թվականին պաշտպանության և անվտանգության ոլորտի կորուստները հաշվվել են 81, իսկ 70 մարդ էլ ծառայող մահացել է ոչ մարտական պայմաններում: 2012 և 2011 թվականներին կորուստների թիվը կազմել է 97 (78-ը՝ ոչ մարտական պայմաններում) և 99 (85-ը՝ կրկին ոչ մարտական պայմաններում): Ինքնասպանությունների թիվը կազմել է 2013 թվականին 16, 2012-ին՝ 19. 2011-ին՝ 12: 2013 թվականին անձնական հողի վրա տեղի ունեցած վեճերի արդյունքում մահացել է 10 մարդ, 2012-ին այդ թիվը կազմել է 19, 2011-ին՝ 17: 2013 թվականի հոկտեմբերի 22-ին Ադրբեջանի պաշտպանության նախարար նշանակվեց Զաքիր Հասանովը, սակայն աղետալի դրությունը ադրբեջանական բանակում պահպանվում է: 2014 թվականի առաջին 2 շաբաթվա ընթացքում Ադրբեջանի բանակում արձանագրվել է ինքնասպանության 4 դեպք: Սումերլիի խոսքով՝ դա վերջին 11 տարիների ընթացքում ադրբեջանական բանակում ինքնասպանությունների թվով ամենաբարձր ցուցանիշն է:

Նմանատիպ նյութեր