1613 դիտում
15:05 29-03-2014
ՌԴ֊ի և ԱՄՆ֊ի նախագահները պայմանավորվել են Լավրովի և Քերիի հանդիպման մասին․ Սպիտակ տուն
ԱՄՆ նախագահ Բարակ Օբաման և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույցի ընթացքում պայմանավորվել են ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի և ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հանդիպման մասին, որի ժամանակ քննարկվելու են Ուկրաինայի իրադրության կարգավորման ուղիներ: Այս մասին հայտնել է Սպիտակ տան մամլո ծառայությունը։
Պետությունների ղեկավարները միմյանց հետ կապ են հաստատել՝ քննարկելու
Ուկրաինայի իրադրության դիվանագիտական կարգավորման ուղիները, որոնք Քերին Լավրովին ներկայացրել է այս շաբաթ Հաագայում տեղի ունեցած հանդիպման ընթացքում:
«Նախագահ Օբաման առաջարկել է, որ Ռուսաստանը կոնկրետ գրավոր պատասխան ներկայացնի և նախագահները պայմանավորվել են, որ Քերին և Լավրովը կհանդիպեն՝ հետագա քայլերի քննարկման համար»,֊ ասվում է Սպիտակ տան մամլո ծառայության հատարարության մեջ։
Նմանատիպ նյութեր
1317 դիտում
12:58 22-01-2014
Մոնտրեում տեղի է ունեցել Քերիի, Պան Գի Մունի, Լավրովի և Բրահիմիի հանդիպումը
2574 դիտում
19:26 15-10-2016
Լոզանում սկսվել է Քերիի և Լավրովի հանդիպումը
Այս բաժնից
688 դիտում
18:30 19-12-2024
Թուրքիան և Լիբանանը որոշել են համատեղ գործել Սիրիայի հարցում
961 դիտում
23:24 18-12-2024
Սլովակիայի իշխանությունները հավանություն են տվել Ուկրաինային ականազերծման համակարգերի փոխանցմանը
952 դիտում
22:06 18-12-2024
Թուրքիայի ՊՆ ղեկավարը հանդիպել է Մեծ Բրիտանիայի իր գործընկերուհու հետ