211652_close_icon
views-count2574 դիտում article-date 19:26 15-10-2016

Լոզանում սկսվել է Քերիի և Լավրովի հանդիպումը

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին և ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը երկկողմ հանդիպում են անցկացնում Լոզանում Սիրիայի հարցով բանակցությունների շրջանակում: Այդ մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է ռուսական պատվիրակությունում աղբյուրը: Կողմերը կքննարկեն Սիրիայում հրադադարի վերականգնման հնարավորությունը: Այս հանդիպումը ԱՄՆ-ի Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների առաջինն է այն բանից հետո, երբ Վաշինգտոնը հայտարարեց Սիրիայի հարցով Մոսկվայի հետ երկկողմ համագործակցության դադարեցման մասին: Բանակցությունների արդյունքների մասին մամուլի համատեղ ասուլիս չի սպասվում:

Նմանատիպ նյութեր