2208 դիտում
20:18 29-03-2014
Հոբելյանական միջոցառում՝ նվիրված Ստանիսլավսկու անվան ռուսական պետական դրամատիկական թատրոնի 75-ամյակին
Կոնստանտին Ստանիսլավսկու անվան ռուսական պետական դրամատիկական թատրոնում Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը, ՀՀ ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանը, պաշտոնատար այլ անձիք և մշակույթի գործիչներ ներկա են գտնվել թատրոնի ցուցահանդես-թանգարանի բացման հանդիսավոր արարողությանը:
Թատրոնի հիմնադրման 75-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառման շրջանակում արվեստասեր հասարակությանն են ներկայացվել արխիվային լուսանկարներ, զգեստներ, որոնք տարբեր ներկայացումներում և ժամանակներում կրել են թատրոնի առաջատար դերասանները, ինչպես նաև հուշանվերներ ու պատվոգրեր, որոնք թատրոնն ստացել է հայ և ռուս մշակութային գործիչներից:
Քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը թատրոնի գեղարվեստական ղեկավար Ալեքսանդր Գրիգորյանի հետ շրջել է նորաբաց թանգարանում, ծանոթացել ցուցադրությանն ու զրուցել թատրոնի դերասանների հետ:
Օգտվելով առիթից՝ Արամ Սուքիասյանը շնորհավորել է ներկաներին թատրոնի հիմնադրման 75-ամյակի կապակցությամբ և մաղթել նրանց ստեղծագործական հաջողություններ ու նորանոր ձեռքբերումներ: Այնուհետև թատրոնի հյուրերը ներկա են գտնվել նաև հոբելյանական երեկոյի հանդիսավոր մաս կազմող թատերականացված համերգային ծրագրին, որն ընդմիջվել է դերասանների պատրաստած երգիծական պատումներով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
751 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
775 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»