211652_close_icon
views-count2743 դիտում article-date 16:04 28-11-2021

Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար Ալեքսանդր Գրիգորյանի 85-ամյակը նշվեց ռեժիսորին նվիրված հուշ-երեկոյով

ՀՀ ժողովրդական արտիստ, Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի երկարակյաց գեղարվեստական ղեկավար Ալեքսանդր Գրիգորյանի ծննդյան 85-ամյակը հարազատները, ընկերները, նրա արվեստի երկրպագուները տոնեցին ռեժիսորին նվիրված հուշ-երեկոյով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ միջոցառմանը, որն անցկացվեց ռեժիսորի հարազատ ռուսական թատրոնում, գործընկերները պատմեցին իրենց հուշերը՝ կապված Ալեքսանդր Գրիգորյանի անցած ուղու հետ, ցուցադրվեցին հատվածներ Գրիգորյանի բեմադրած և առավել մեծ հնչեղություն ստացած «Հիշատակման աղոթք», «Խանումա», «Հրեշը լուսնի վրա», «Ռևիզոր» և այլ ներկայացումներից։

Բեմում թատրոնի դերասաններն էին: Ողջույնի խոսքով հանդես եկան թատերական գործիչներ, պետական այրեր: Երեկոյին մի խումբ թատերական գործիչներ պարգևատրվցին Ալեքսանդր Գրիգորյանի անվան հուշամեդալով, որը թողարկվել է 2021-ին։

Միջոցառումն անցկացվեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ: 

******

 Ալեքսանդր Սամսոնի  Գրիգորյանը ծնվել է 1936 թվականի օգոստոսի 20-ին: Ավարտել է Լենինգրադի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը: 26 տարեկանում դարձել է Սմոլենսկի թատրոնի գլխավոր ռեժիսոր:

1964-ին հրավիրվել է Հայաստան, նշանակվել Երևանի Կ. Ստանիսլավսկու անվան պետական ռուսական թատրոնի գլխավոր ռեժիսոր, որտեղ 52 տարի աշխատել է որպես թատրոնի գեղարվեստական ղեկավար և գլխավոր ռեժիսոր:

Ալեքսանդր Գրիգորյանի անվան հետ կապված են թատրոնի լավագույն ներկայացումները` Մ. Լերմոնտովի «Դիմակահանդես», Ն. Գոգոլի «Ռևիզորը», Սուխովո-Կոբիլինի «Տարելկինի մահը», Վ. Շեքսպիրի «Մակբեթ», Գ․ Գորինի «Հիշատակման աղոթք» և այլն: 2000 թվականին նա դարձել է Ստանիսլավսկու, 2001-ին` Սմոկտունովսկու միջազգային թատերական մրցանակների դափնեկիր: Արժանացել է ՀԽՍՀ ժողովրդական արտիստի, ՌԴ արվեստի վաստակավոր գործչի կոչման, ՀՀ Պետական մրցանակի, պարգևատրվել է ՌԴ Նախագահի «Բարեկամություն» շքանշանով:

2010 թվականին ստացել է Թատրոնի միջազգային ակադեմիայի ակադեմիկոսի, 2012-ին՝ Երևանի պատվավոր քաղաքացու կոչում: 2017-ին պարգևատրվել է ՀՀ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով: Նույն թվականի ապրիլին Գրիգորյանը բեմադրել է Ա. Օստրովսկու «Ամպրոպը» («Լիներ կամքի ուժ») պիեսը, որն էլ դարձել է վարպետի վերջին գործը:ջին գործը:

Նմանատիպ նյութեր