211652_close_icon
views-count1111 դիտում article-date 15:46 30-03-2014

«Լոկոմոտիվ»-ն ու «Սպարտակ»-ը ոչ-ոքի խաղացին

Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 23-րդ տուրում տեղի ունեցավ մոսկովյան դերբիներից մեկը, որի շրջանակում միմյանց հետ մրցեցին «Լոկոմոտիվ»-ն ու «Սպարտակ»-ը: Չնայած թիմերի գործադրած ջանքերին` հանդիպումն ավարտվեց գոլազուրկ ոչ-ոքի արդյունքով: Հայաստանի հավաքականի խաղացողներ Արաս Օզբիլիսը և Յուրա Մովսիսյանը «Սպարտակ»-ի կազմում խաղադաշտ դուրս եկան մեկնարկային րոպեներից: Արաս մասնակցեց ամբողջ հանդիպմանը, իսկ Յուրան փոխարինվեց 82-րդ րոպեին: Հաշվի մեջ առաջ անցնելու ավելի լավ հնարավորություններ ունեին «Լոկոմոտիվ»-ի ֆուտբոլիստները, սակայն իրեն հիանալի դրևորեց «Սպարտակ»-ի դարպասապահ Անդրեյ Դիկանը և փրկեց իր թիմին վերահաս գոլերից: Այդպիսով «Լոկոմոտիվ»-ի անպարտելի հանդիպումների շարքը հասավ 7-ի, իսկ «Սպարտակ»-ի առանց հաղթանակների հանդիպումների շարքը` 4-ի: Մրցաշարային աղյուսակում «Լոկոմոտիվ»-ը 48 մավորով զբաղեցնում է առաջին տեղը, իսկ «Սպարտակ»-ը 41 միավորով` 3-րդ հորիզոնականը:

Նմանատիպ նյութեր