211652_close_icon

Արթուր Ալեքսանյանը հաղթեց Իտալիայի ներկայացուցչին և դուրս եկավ կիսաեզրափակիչ

views-count625 դիտում article-date 17:42 12-04-2025
Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում այսօր՝ ապրիլի 12-ին, Օլիմպիական խաղերի ոսկե, կրկնակի արծաթե և բրոնզե մեդալակիր, աշխարհի քառակի, Եվրոպայի յոթակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը (97 կգ) նվաճեց կիսաեզրափակիչի ուղեգիր։

Քառորդ եզրափակիչում Ալեքսանյանը 5:2 հաշվով հաղթեց իտալացի Նիկոլոս Կախելաշվիլիին և դուրս եկավ 2025 թվականի հունահռոմեական ըմբշամարտի Եվրոպայի առաջնության կիսաեզրափակիչ։

Կիսաեզրափակիչ գոտեմարտերի մեկնարկը կտրվի Երևանի ժամանակով 18։45-ին։ Մրցակիցը կլինի բուլղարացի Միլովը։

Նմանատիպ նյութեր