13053 դիտում
17:28 31-03-2014
Փրկարարները Կիևյան կամրջի վրա կանխեցին կնոջ ինքնասպանությունը, ով փորձում էր երեխայի հետ ցած նետվել
Քիչ առաջ ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կիևյան կամրջից մի կին փորձում է իր երեխայի հետ ցած նետվել:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ահազանգի վայր ժամանած հրշեջ-փրկարարներին հաջողվեց քաղաքացիների օգնությամբ կանխել ինքնասպանության փորձը: Այս պահին սպասում են, որպեսզի դեպքի վայր ժամանեն ոստիկանության համապատասխան ծառայությունները, որպեսզի կնոջն ու երեխային տեղափոխեն ոստիկանության բաժին՝ պարզելու համար դեպքի հանգամանքները:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ կինը 38 տարեկան է, բնակվում է Չարբախ թաղամասում և ունի 2 երեխա: Մոնիկան այս պահին գտնվում է մանկապարտեզում, իսկ նա փորձում էր իր կրտսեր երեխայի՝ 1 տարեկան Վիկտորյայի հետ ցած նետվել:
Նմանատիպ նյութեր
12220 դիտում
18:29 29-06-2014
Ոստիկաններն ու հրշեջ-փրկարարներն Ավանի կամրջի վրա կանխեցին կնոջ ինքնասպանությունը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ