4745 դիտում
19:01 31-03-2014
ԱԺ պատգամավորի մանդատից և ռեկտորի պաշտոնից զրկված ՕԵԿ-ական նախկին պատգամավորը՝ իր բիզնեսի մասին
ՀՀ Ազգային ժողովի նախկին ՕԵԿ-ական պատգամավոր Խաչիկ Հարությունյանը, ով անսպասելի հրաժարվեց մանդատից, ապա՝ ՀԱՊԿ ակադեմիայի ռեկտորի պաշտոնից, նոր բիզնես սկսելու պատճառաբանությամբ դեռ գործազուրկ է: Այս մասին S[b]HAMSHYAN.com[/b]-ի թղթակցի հետ զրույցում ասաց Խաչիկ Հարությունյանը:
Նա նշեց, որ բիզնեսը դեռ չի սկսել եւ դեռ նախապատրաստական աշխատանքներով է զբաղված: Հարցին, թե խոսքն ինչ բիզնեսի մասին է, ասաց. «Կոմերցոն գործունեություն է. թե տեղի արտադրանք կլինի, թե արտահանում»:
Հարցին, թե կուսակցությունը հովանավորությա՞մբ է բիզնեսը սկսում, թե՞ ոչ, ասաց. «Կուսակցությունը դրա հետ կապ չունի: Կուսակցության հետ էլ խնդիրներ չկան»:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ՀՀ Ազգային ժողովի նախկին ՕԵԿ-ական պատգամավոր Խաչիկ Հարությունյանը ՀԱՊԿ ակադեմիայի ռեկտորի պաշտոնը զբաղեցնելու համար ամիսներ առաջ հրաժարվել էր ԱԺ պատգամավորի մանդատից: SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում նա հաստատել էր տեղեկությունը եւ ասել, որ հրաժարվել է նաեւ ռեկտորի պաշտոնից: Ինչպես նաեւ տեղեկացրել էր, որ առաջիկայում զբաղվելու է բիզնեսով: Դիտարկմանը, թե արդյո՞ք չի պատրաստվում ՕԵԿ-ից էլ հեռանալ, նշել էր, որ չի հեռանա, սակայն զբաղվածության պատճառով չի կարողանա նախկինի պես ակտիվ կուսակցական աշխատանքներով զբաղվել:
Նմանատիպ նյութեր
3369 դիտում
20:00 01-03-2014
Ռեկտորի պաշտոնի համար ԱԺ մանդատից հրաժարված ՕԵԿ-ական պատգամավորը գործազուրկ է դարձել՝ զրկվելով երկուսից էլ
1122 դիտում
10:02 28-02-2014
ՕԵԿ նախկին պատգամավորը, դեռ ՀԱՊԿ ակադեմիայի ռեկտորի պաշտոնը չստանձնած, հեռացել է․ Հրապարակ
4789 դիտում
14:03 15-04-2014
Մեծամասնականով ընտրված ԲՀԿ-ական պատգամավորը ԱԺ նախագահին մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել
Այս բաժնից
610 դիտում
21:25 20-12-2024
ՀՀ և ՌԴ միջև օդային բեռնափոխադրումներն աճել են 12 տոկոսով
682 դիտում
20:26 20-12-2024
Բաքվում սկսվող դատերով Ալիևը փորձելու է Հայաստանում բարոյալքման տրամադրություններ ստանալ. Վահե Հովհաննիսյան
730 դիտում
20:13 20-12-2024
Վահագն Գևորգյանն ազատվել է Ջրային կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից