211652_close_icon
views-count4792 դիտում article-date 14:03 15-04-2014

Մեծամասնականով ընտրված ԲՀԿ-ական պատգամավորը ԱԺ նախագահին մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Դավիթ Քոչարյանը ԱԺ նախագահին մանդատը վայր դնելու մասին դիմում է ներկայացրել: Այս մասին [b]SHAMSHYAN.com[/b]-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱԺ լրատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Գոհար Պողոսյանը: Նա մանրամասնեց, որ «ԱԺ կանոնակարգ» օրենքի համաձայն՝ առաջիկա նիստում` ապրիլի 28-ին, նիստը վարող ԱԺ նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Էդուարդ Շարմազանովը կընթերցի Դավիթ Քոչարյանի կողմից ներկայացված դիմումը, որից հետո 15 օրվա ընթացքում, եթե նա դիմումը հետ չվերցնի, նոր միայն նրա լիազորությունները կդադարեցվեն: Նշենք նաեւ, որ Դավիթ Քոչարյանը պատգամավոր է ընտրվել թիվ 25 ընտրատարածքից, հետեւաբար նրա լիազորությունները վայր դնելուց հետո տվյալ ընտրատարածքում նոր ընտրություններ կնշանակվեն:

Նմանատիպ նյութեր