211652_close_icon
views-count8528 դիտում article-date 18:55 31-03-2014

Հարություն Քուշկյանն այցելել է Շուշիի շրջանային բուժմիավորում. ֆոտոշարք

ԼՂՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը այցելել է Շուշիի շրջանային բուժմիավորում: Նախարարը ծանոթացել է բուժհաստատության շենքային պայմաններին, բաժանմունքների գործունեությանը, շտապ օգնության կանչերի իրականացմանը, ինչպես նաև զրույց է ունեցել մասնագետների հետ: Շենքային պայմանները անմխիթար վիճակում են, վերանորոգված է միայն վիրաբուժական մասը, որտեղ էլ պլաստիկ վիրահատություններ են իրականացնում Հայաստանից ժամանած վիրաբույժները: Բուժմիավորման բաժանմունքներից`ստացիոնարը ներառում էվիրաբուժական, թերապևտիկ, մանկաբուժական, մանկաբարձա-գինեկոլոգիական և շտապ օգնության բաժանմունքներ, իսկ ամբուլատոր պոլիկլինիկական բաժանմունքում իրականցվում է առողջության առաջնային պահպանման ծառայություն և մասնագիտական բուժօգնություն: Այստեղ նախարար Քուշկյանը հանդիպեց Շուշիում վերաբնակություն հաստատած սիրահայ մասնագետի հետ, որն էլ ներկայացրեց իր հետագա անելիքները: Նախարարը հանձնարարեց, որ բուժմիավորումը աշխատանքները կազմակերպի Հանրապետական բժշկական կենտրոնի հետ համատեղ: Նախարարը այցելեց նաև «Ձեռք-Ձեռքի» հասարակական կազմակերպության Շուշիի ատամնաբուժական կլինիկա, որը հագեցած է ժամանկակից սարքավորումներով և ամբողջությամբ ապահովում է Շուշիի պահանջարկը` ատամնաբուժական ծառայության նկատմամբ, նպաստում է երեխաների ատամների վաղաժամ ախտահարման կանխարգելմանը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր