211652_close_icon
views-count14951 դիտում article-date 23:39 31-03-2014

Արտակարգ իրավիճակ Գեղարքունիքի մարզում. ոսկու հանքանյութով բարձված վագոններից 4-ը դուրս է եկել գնացքի գծերից, իսկ 8-ը՝ շրջվել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ ԵՎ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում:[b] SHAMSHYAN.com[/b]-ի տեղեկություններով՝ Վարդենիս-Շորժա ճանապարհի 6-րդ կմ հատվածում շարասյունից 4 բեռնատար վագոն գնացքի գծերի վրայից կողաշրջվել է, իսկ 8 վագոն դուրս է եկել գծերից: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան, իսկ բեռնատարը Վարդենիսի Սոթքի հանքից հանքանյութ էր տեղափոխում Արարատի հանքավայր: Այս պահին դեպքի վայր են ժամանում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության, ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի, Հարավկովկասյան երկաթուղիներ ընկերության և Վարդենիսի ոստիկանության օպերատիվ քննչական խումբը՝ Վարդենիսի ոստիկապանետ Վալերի Բաղյանի գլխավորությամբ: Ըստ տեղեկությունների՝ երկաթուղու գծերով անցնելիս է եղել 25-ից ավելի վագոնների շարասյուն: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 93+
93+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր