211652_close_icon
views-count80721 դիտում article-date 13:46 17-08-2019

Արտակարգ դեպք Կոտայքի մարզում. Հրազդանում հանքանյութով բեռնված 9 վագոններ դուրս են եկել երկաթգծից և թեքվել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ օգոստոսի 16-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 06։55-ի սահմաններում Սևան-Երևան երկաթգծի 62-րդ կմ հատվածում, դեպի Երևան ընթանալիս, Երևան քաղաքի բնակիչ՝ 60-ամյա Արսեն Տ-ն իր վարած թիվ 1614 Տ գնացքի՝ հանքանյութով բեռնված 9 վագոններով թիվ 1340 էլեկտրաքարշով դեռևս անհայտ պայմաններում դուրս է եկել երկաթգծից և թեքվել։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան։ Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Հրազդանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Վաղինակ Ավետիսյանի գլխավորությամբ։ Փաստի առթիվ ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի հետաքննիչ Մայիս Բադոյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ գնացքը պատկանում է «Հարավ-կովկասյան երկաթուղիներ» Բաց Բաժնետիրական Ընկերության Երևանի լոկոմոտիվային դեպոյին։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 15+
15+

Նմանատիպ նյութեր