5986 դիտում
11:25 01-04-2014
Ռամզան Կադիրովն արձագանքել է Քեսաբի իրադարձություններին
Չեչնիայի Հանրապետության նախագահ Ռամզան Կադիրովն անդրադարձել է Սիրիայի Քեսաբի հայերի վրա իրականացված հարձակմանը՝ դրանում մեղադրելով Միացյալ Նահանգներին և Արևմուտքի երկրներին:
Instagram-ում Կադիրովը գրել է. «Սիրիայում հերթական անգամ խաղաղ բնակիչների արյուն թափվեց: Ինչպես նշում են Սիրիայի իշխանությունները, ահաբեկիչների հարձակման հետևանքով, ովքեր ներթափանցել էին Թուրքիայի տարածքից, Քեսաբ քաղաքում շուրջ 100 մարդ զոհվեց: Նրանք սիրիաբնակ հայեր էին:
Որտե՞ղ է ԱՄՆ-ի և Եվրոպայի ժողովրդավարությունը: Ինչու՞ են լռում նրանք: Ինչու՞ են 100 միլիոնավոր դոլարների զենք և հատուկ միջոցներ հատկացնում հանցագործներին, ովքեր կռվում են Սիրիայի օրինական իշխանության դեմ և սպանում կանանց, երեխաներին, տարեցներին: Դեռ քանի՞ հազար սիրիացի է սպանվելու, որպեսզի ՆԱՏՕ-ի դաշնակից երկրները դադարեցնեն ահաբեկիչներին աջակցել»:
Նմանատիպ նյութեր
1838 դիտում
23:14 14-06-2014
Ռամզան Կադիրովն ընդունել է Ղրիմի ղեկավարությանը
51734 դիտում
11:57 21-04-2018
Միխեիլ Սաակաշվիլին արձագանքել է հայաստանյան իրադարձություններին
Այս բաժնից
1114 դիտում
21:46 02-01-2025
Մազութի լցանավերի արտահոսքից հետո Սև ծով է լցվել մոտ 2,4 տոննա նավթամթերք
919 դիտում
21:10 02-01-2025
Դոնալդ Թրամփը երդմնակալությանն ընդառաջ հաղթական հանրահավաք կանցկացնի