2122 դիտում
16:40 24-09-2014
Տեղի ունեցավ Հակոբ Չոլաքյանի «Քեսաբի երեք օրերը» գրքի և Րաֆֆի Քորթոշյանի «Քեսաբի շրջանի պատմական հուշարձանները» գրքերի շնորհանդեսը
ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ կայացավ նշանավոր գիտնական, մանկավարժ, գրող Հակոբ Չոլաքյանի «Քեսաբի երեք օրերը» և Րաֆֆի Քորթոշյանի «Քեսաբի շրջանի պատմական հուշարձանները» գրքերի շնորհանդեսը:
Բարձր գնահատելով 2014թ. մարտի 21-23-ը Քեսաբի դեպքերի հետևանքով Հայաստան տեղափոխված ականավոր գիտնական, հայաբնակ Քեսաբ գյուղի տարեգիր Հակոբ Չոլաքյանի «Քեսաբի երեք օրերը» հուշագրությունը՝ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը նշեց. «Այս գիրքը բերում է 2014թ. մարտին Քեսաբի շրջանի ամբողջական հայաթափման ու այդ դեպքերին նախորդող իրավիճակներին ականատես հեղինակի վկայությունները: Տեղեկատվական, պատմական, ազգագրական տեղեկությունները տրված են պահի ապրումի և մտածումի հետ»:
Հեղինակը մասնագիտական շրջանակների մեջ հայտնի է Քեսաբի և Անտիոքի շրջանի հայերին նվիրված պատմա-ազգագրական, բարբառագիտական, բանագիտական մի շարք ուսումնասիրություններով:
«Ցավ է, որ Քեսաբի դեպքերը առիթ դարձան այս հուշագրության ստեղծմանը, բայց հուսով ենք, որ Հակոբ Չոլաքյանի հաջորդ գիրքը պիտի դառնա «Քեսաբի վերածնունդը», - ընդգծեց ՀՀ սփյուռքի նախարարը:
Անդրադառնալով Րաֆֆի Քորթոշյանի «Քեսաբի շրջանի պատմական հուշարձանները» գրքին՝ ՀՀ սփյուռքի նախարարը կարևորեց հեղինակի կողմից Քեսաբում պատմական հուշարձանների ուսումնասիրության նպատակով իրականացված գիտարշավների ակտիվ մասնակցությունը և նյութին առնչվող գրավոր աղբյուրների համալիր ուսումնասիրությունը, դրանց ամրակայումը՝ իբրեւ հաջորդող սերունդներին իրենց մշակութային ավանդներին տեր լինելու պատգամը:
«Այս գիրքը կարևոր տեղեկատվական աղբյուր կդառնա շրջանի պատմությանը նախանձախնդիր քեսաբցիների, ոլորտի մասնագետների, հատկապես հայկական գաղթավայրերի պատմությամբ ու մշակույթով հետաքրքրվողների և ընթերցող լայն հասարակության համար», - նշեց գերատեսչության ղեկավարը:
Շնորհակալություն հայտնելով ՀՀ սփյուռքի նախարարությանը՝ գրքերն արժևորելու համար Հակոբ Չոլաքյանը և Րաֆֆի Քորթոշյանը նշեցին, թե որքան ծանր էր Քեսաբի դեպքերին ականատես լինելը և նույնքան դժվար՝ այդ ամենը փաստերով գրի առնելն ու լուսանկարելը: Նշվեց, որ երկու գրքերը կարծես մեկ միասնության լինեն:
Աշխատությունների վերաբերյալ գնահատանքի խոսքով հանդես եկան ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Սերժ Սրապիոնյանը, Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու Ուրուգվայի Հայոց թեմի առաջնորդ Հակոբ արքեպիսկոպոս Գլնճեանը, ՀՀ ԳԱԱ լեզվի ինտիտուտի տնօրեն Վիկտոր Կատվալյանը, ՀՀ ԳԱԱ պատության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը, ԵՊՀ պատմության ֆակուլտետի դասախոս Հայկազ Հովհաննիսյանը, ԵՊՀ հայ գրականության պատմության ամբիոնի վարիչ Սամվել Մուրադյանը, ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկանի տեղակալ Ռուբեն Մելքոնյանը:
Շնորհանդեսի մասնակիցները դիտեցին նաև հայաբնակ Քեսաբի պատմության և տեղահանման մասին պատմող տեսաֆիմ:
Նմանատիպ նյութեր
3757 դիտում
21:27 18-10-2016
Տեղի ունեցավ ֆրանսահայ հայրենադարձ գրող, հրապարակախոս Հակոբ Պալյանի վերջին շրջանում տպագրված գրքերի շնորհանդեսը
6831 դիտում
21:16 23-03-2017
Տեղի ունեցավ ՀՀ սփյուռքի նախարարության հովանավորությամբ և պատվերով հրատարակված գրքերի շնորհանդեսը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
721 դիտում
19:49 20-12-2024
Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել նախարարների երդման արարողություն
589 դիտում
19:34 20-12-2024
ՄԻՊ-ը Շառլ Ազնավուրի անվան գրադարանների կենտրոնացված համակարգում խոսել է խտրականությունից
547 դիտում
19:19 20-12-2024
Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ մշտական համակարգողին