211652_close_icon
views-count1310 դիտում article-date 13:11 01-04-2014

ՀՀ փոխարտգործնախարարը և Չեխիայի նորանշանակ դեսպանը հայ-չեխական երկկողմ հարաբերությունների վերաբերյալ մտքեր են փոխանակել

Մարտի 31-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Սերգեյ Մանասարյանն ընդունեց Հայաստանում Չեխիայի Հանրապետության նորանշանակ դեսպան Տոմաշ Պերնիցկիին՝ հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ: Շնորհավորելով դեսպանին նշանակման առթիվ՝ փոխնախարար Մանասարյանը գոհունակություն հայտնեց հայ-չեխական հարաբերությունների ներկա մակարդակի կապակցությամբ, ինչի լավագույն վկայությունն է ՀՀ Նախագահի՝ Չեխիա կատարած պետական այցը և դրա արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունները: Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ դեսպան Պերնիցկին վստահեցրեց, որ կանի առավելագույնը երկու երկրների համագործակցությունը զարգացնելու և խորացնելու համար: Հանդիպման ընթացքում կողմերը մտքեր փոխանակեցին հայ-չեխական երկկողմ հարաբերությունների օրակարգի մի շարք հարցերի, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային խնդիրների վերաբերյալ:

Նմանատիպ նյութեր