211652_close_icon
views-count1156 դիտում article-date 11:55 14-03-2023

Արայիկ Հարությունյանը և Վրաստանի նորանշանակ դեսպանը մտքեր են փոխանակել տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցերի շուրջ

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն ընդունել է Հայաստանում Վրաստանի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Շարվաշիձեին: Այս մասին հայտնում է ՀՀ կառավարությունը։

Արայիկ Հարությունյանը շնորհավորել է դեսպանին նշանակման առիթով և պատրաստակամություն հայտնել օժանդակել Հայաստանում վերջինիս առաքելությանը՝ ի շահ երկու երկրների և ժողովուրդների:

Զրուցակիցներն անդրադարձել են երկկողմ համագործակցության հարցերին: Երկուստեք ընդգծվել է Հայաստանի և Վրաստանի միջև առկա հարաբերությունների մակարդակը պահպանելու և առավել խորացնելու անհրաժեշտությունը:

Հանդիպմանը մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցերի շուրջ:

Նմանատիպ նյութեր