211652_close_icon
views-count1685 դիտում article-date 23:20 01-04-2014

Տիմոշենկոն պնդում է, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացվեն

Ուկրաինայի նախկին վարչապետ, «Բատկիվշչինա» կուսակցության առաջնորդ Յուլյա Տիմոշենկոն արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման կողմ է հանդես գալիս։ Այս մասին հայտնում է Interfax-ը։ «Ես կողմ եմ արտահերթ խորհրդարանական ընտրությունների և համարում եմ, որ միայն դրանք կարող են էապես փոխել Գերագույն Ռադայի գործունեության բնույթը»,֊ ասել է նա այսօր Կիևում կայացած մամլո ասուլիսի ժամանակ։ Հիշեցնենք, որ Ուկրաինայում արտահերթ նախագահական ընտրությունները պետք է անցկացվեն մայիսի 25֊ին։

Նմանատիպ նյութեր