1858 դիտում
19:25 02-04-2014
Հոլանդիայում ապրիլի 24-ին կբացվի Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիր. տեսանյութ
Հոլանդիայի Ալմելո քաղաքում ապրիլի 24-ին Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիր կբացվի: Նախաձեռնությունը բարերար Վարդան Ֆերման Գելիջիին էր: Հոր մտադրությունը որդին` Քրիստիան Գելիջին կյանքի կոչեց: Քրիստիան Գելիջիի խոսքով` հուշահամալիրը ոչ միայն հավերժ կպահի 15 թվականի ցեղասպանության զոհերի հիշատակը, այլեւ ողջ աշխարհին զգոնության կոչ կանի, որպեսզի նման բան այլեւս տեղի չունենա: Ալմելոյում բացվող հուշահամալիրը նախաձեռնողի խոսքով` նաեւ Եվրոպայում ապրող հայերի համար ուխտատեղի է լինելու: Եկող տարի նախատեսվում է հուշահամալիրին կից թանգարան կառուցել, որը նման կլինի Ծիծեռնակաբերդի թանգարանին:
Ուկրաինայի հայոց թեմի առաջնորդ Գրիգոր արքեպիսկոպոս Բունիաթյանը, որը մտերիմ է Գելիջիների ընտանիքի հետ, Ալմելոյի հայկական եկեղեցում մի քանի անգամ պատարագ է մատուցել: Նրա խոսքով` այնտեղի 6-հազարանոց հայ համայնքը համախմբված է հայոց եկեղեցու շուրջ: Հուշահամալիրը, ըստ նրա, նույնպես կունենա համախմբող նշանակություն: Հուշահամալիրը կառուցվել է հայկական եկեղեցիների սխեմայով՝ 16 սյուների փոխարեն` 16 խաչքարերով, հայկական տուֆ քարից: Խաչքարագործ վարպետ Սերգեյ Դանիելյանի խաչքարերը Վանաձորից տեղափոխվել են Ալմելո:
Աղբյուր՝ [url=http://www.armnewstv.am/news/25418]armnewstv.am [/url]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1473 դիտում
14:20 24-04-2014
ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմը այցելեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիր
Այս բաժնից
544 դիտում
18:49 18-10-2024
Ներկայացվել են հաշմանդամություն ունեցող երեխաների համար կատարված ծախսերի վերլուծությունը
628 դիտում
18:37 18-10-2024
Ապարանը հռչակվել է 2025 թ. երիտասարդական մայրաքաղաք