211652_close_icon
views-count2248 դիտում article-date 10:28 03-04-2014

Ռոբերտ Քոչարյանը մոտ օրերս հանդես կգա հայտարարությամբ․ Ժողովուրդ

««Ժողովուրդ»֊ը տեղեկացել է, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն առաջիկա օրերին հանդես է գալու հայտարարությամբ՝ ՀՀ-ում առկա արտաքին և ներքին խնդիրների վերաբերյալ: Արդեն տևական ժամանակ է, ինչ մենք փորձում ենք տեղեկությունը ճշտել Ռ. Քոչարյանի գրասենյակի պատասխանատու Վիկտոր Սողոմոնյանից, սակայն չի հաջողվում: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում Գառնիկ Իսագուլյանը հայտարարեց. «Որքանով ես ճանաչում եմ պարոն Քոչարյանին, նա դեմ աշխատելու բնավորություն չունի, միշտ աշխատում է հանուն ինչ-որ բանի և որոշում ներկայացնելիս առաջնորդվում է սեփական նախաձեռնությամբ»: Հարցին՝ արդյոք Ռ. Քոչարյա՞նն է ուղղորդում ԱԺ 4 ոչ իշխանական ուժերին, Իսագուլյանը պատասխանեց. «Միշտ ասել եմ, որ ինձ համար ցանկալի է՝ թե՜ առաջին, թե՜ երկրորդ նախագահներն ակտիվ մասնակցություն ունենան Հայաստանում ընթացող քաղաքական գործընթացներին»,-գրում է թերթը։ Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր